Christian Post-ին տված հարցազրույցում << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպության նախագահ Ջորջ Մարլինը հայտարարել էր, որ արևմտյան երկրների կառավարությունները և ԶԼՄ-ները պետք է դադարեն անտեսել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող ցեղասպանությունը: Նրա կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի քրիստոնյաները սկսեն ահազանգել և ստիպեն Արևմուտքի առաջնորդներին << դուրս բերել ավազում թաղված գլուխները>>: Մարլինը նշել էր, որ հալածանքների զոհերին անհրաժեշտ է ցուցաբերել ոչ միայն հումանիտար օգնություն, այլ նաև ապաստան տալ, աշխատանքով ապահովել, նրանց երեխաներին օգնել կրթություն ստանալու և ընդհանրապես հնարավորություններ ստեղծել կյանքը նորովի սկսելու համար: Նրա համոզմամբ ամերիկացի քրիստոնյաները պետք է ստիպեն սենատորներին և կոնգրեսականներին ավելի ակտիվ գործել: Մարլինը կարծիք էր հայտնել նաև, որ Եվրոպայի երիտասարդության իսլամիստներին միանալու պատճառը արևմտյան չափից դուրս նյութականացված աշխարհիկ քաղաքակրթությունն է: