Հունաստանի եկեղեցու առաջնորդը քննադատել է արևմտյան մշակույթը
Հունաստանի լրատվամիջոցների համաձայն Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոսը Սինոդում ունեցած ելույթում քննադատել է արևմտյան մշակույթը: <<Այսօր հույն հասարակությունը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: Աղքատությունը, գործազրկությունը, գալիք օրվա հանդեպ անվստահությունը և մարդու նկատմամբ հարգանքի կորուստը կանոններ են դարձել մեր հասարակության համար: Եվ այդ ամենը արևմտյան լուսավորության արձագանքներն են: Այսօր թիրախ են դարձել մեր լեզուն, պատմությունը, [...]








