Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`  Դամասկոսում  Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած  պաշտոնական  ընդունելության ժամանակ Սիրիայի մուսուլման հոգևոր առաջնորդները  Ռուսաստանի կառավարությանը  շնորհակալություն էին  հայտնել   ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային օգնելու համար  և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անունից Ղուրան էին նվիրել:  Իր ելույթում  Սիրիայի կրոնական  գույքի հարցերով նախարար Աբդել Սիթեր Աս Սեիդը հայտարարել էր.<<Սիրիայի մուսուլման հոգևոր առաջնորդները աջակցում են Ռուսաստանին  ահաբեկչության դեմ մղած պայքարում և շնորհակալություն են հայտնում նախագահ Վ. Պուտինին, Ռուսաստանի կառավարությանը, Զինված Ուժերին և  ռուս ժողովրդին>>: Իսկ Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադրեդին Հասսունը  հայտարարել էր, որ  Սիրիային ցուցաբերած Ռուսաստանի օգնությունը  <<ստի  նկատմամբ  ճշմարտության հաղթանակն է>>: <<Սիրիայում ընթացող պատերազմը դա  պատերազմ չի քրիստոնեության և իսլամի միջև:  Այսօր Ռուսաստանը օգնում է սիրիացի ժողովրդին, որը պայքարում է միջազգային չարիքի` ահաբեկչության դեմ>>-հայտարարել էր Ահմադ Բադրեդին Հասսունը: Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությանը ներկա  սունի և շիա հոգևոր առաջնորդները  հայտարարել էին, որ  նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ արևմտյան  պետությունների ղեկավարները  և բազմաթիվ լրատվամիջոցներ  փորձում են  Ռուսաստանի օգնությունը  ներկայացնել, որպես քրիստոնեության և իսլամի  դիմակայություն:Սիրիայի մուսուլման առաջնորդների խոսքով ճշմարիտ իսլամը  դեմ է ահաբեկչությանը, իսկ  Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գործողությունները ուղղված են  ոչ թե մուսուլմանների, այլ  իսլամիստ ահաբեկիչների  դեմ: