<<Aina>> գործակալության համաձայն` <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  ազատել են այս տարվա օգոստոսին Սիրիայի Էլ  Կարյաթեին քաղաքից առևանգված 250 ասորի քրիստոնյաներից  50 -ին: Ազատված քրիստոնյաները բարեհաջող հասել են  հարազատ բնակավայրերը: Ավելի վաղ` հոկտեմբերի 4-ին ազատ էին արձակել 15ասորի քրիստոնյաների այն բանից հետո, երբ նրանց համար փրկագին էին վճարել: Ահաբեկիչների մոտ են մնում դեռևս  185 ասորիներ: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին իսկամիստները մահապատժի էին ենթարկել երեք ասորի քրիստոնյաների և մահապատժի տեսաերիզը տարածել համացանցում: Նրանք սպառնացել էին սպանել բոլոր  գերի ասորիներին, եթե նրանցից յուրաքանչյուրի  համար չվճարեն 50 հազար դոլար փրկագին: