Israel Hayom թերթի համաձայն << Իսլամական պետություն>> խմբավորումը համացանցում նոր տեսաերիզ է տարածել, որում կոչ է արվում ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել հրեաների դեմ: 6 րոպե տևողությամբ տեսաերիզում ցուցադրվում են վերջերս Իսրայելում կատարվող դեպքերը` մասնավորապես Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսայի մզկիթի մոտ պաղեստինցիների և իսրայելյան ոստիկանության բախումները: <<Բոլոր միջոցները օգտագործեք հրեաների դեմ պատերազմում: Օգտագործեք պայթուցիկ սարքերը, պայթեցրեք նրանց, գլխատեք հրեաներին>>-կոչ է արվում տեսաերիզում: Տեսաերիզում հնչող ձայնը համառոտակի ներկայացնում է նաև Ալ Աքսայի մզկիթի պատմությունը` նշելով, որ տաճարը գտնվում է Իսրայելի կողմից զավթված տարածքում, իսկ արաբական երկրների առաջնորդները բավականին ջանքեր չեն ներդնում ազատելու մզկիթը: Տեսաերիզի վերջում <<Իսլամական պետության>> մի քանի գրոհայիններ հայտարարում են, որ շուտով գալու են Երուսաղեմ, որպեսզի օգնեն պաղեստինցի եղբայրներին սպանելու հրեաներին: