Հունաստանի Ամբելոնաս քաղաքում զինծառայողները սկսել են սուրբ Պաիսիի հիշատակին նվիրված տաճարի շինարարությունը:Տաճարը կառուցվում է զորամասի տարածքում: Հիմնաքարը դրել են միտրոպոլիտ Իգնատիոսը և զորամասի հրամանատարը: Արարողությանը մասնակցել էին մոտակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ, տեղի քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ և բարձրաստիճան զինվորականներ: Հոգևորականների խոսքով զինծառայողները սեփական նախաձեռնությամբ են ստանձնել տաճարի շինարարության աշխատանքները: << Մեզ զարմացրել է, որ երիտասարդ զինվորները շատ լավ ծանոթ են հայր Պաիսիի կյանքին և գործունեությանը, նրա գրքերին: Հավատում ենք, որ տաճարը կկառուցվի կարճ ժամանակում, քանի որ աշխատանքները շատ արագ են ընթանում >>-ասել էր քահանաներից մեկը: Իսկ միտրոպոլիտ Իգնատիոսը նշել էր, որ տաճարի շինարարությունը շատ կարևոր նշանակություն ունի ժամանակակից պայմաններում, երբ Արևմտյան Եվրոպայում տարբեր հարանվանություններ իրենց սրբավայրերը վաճառքի են հանում աճուրդում: