Վերջերս ԱՄՆ-ում կայացել է << Վուդլոն, համարձակվում եմ հավատալ>> քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է 1973 թվականին Օրեգոն նահանգի դպրոցներից մեկի <<Վուդլոն>> կոչվող ֆուտբոլային ակումբում տեղի ունեցած իրական դեպքերի մասին: Դպրոցում, որտեղ տիրում էր ատելության և ռասիզմի մթնոլորտը հաղթում է սերը և միաբանությունը: Թիմի անդամները և մարզիչը 1973 թվականին հոգևոր արթնություն են ապրում: Աստծո հանդեպ հավատքը և միաբանությունը թիմին հաջողություններ են բերում: Համացանցում հայտնվել են կինոնկարի մասին ամերիկյան լրատվամիջոցների առաջին արձագանքները: USA Today թերթի կայքը գրել է. << Վուդլոն>>-ի հետ միասին քրիստոնեական ֆիլմերը դուրս եկան նոր խաղադաշտ>>, իսկ Christian Post-ը նշել էր, որ ֆիլմը համալրեց ներման և ազատագրման մասին պատմող քրիստոնեական կինոնկարների ցուցակը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից է <<Օսկարի>> մրցանակակիր, հայտնի դերասան Ջոն Վոյտը: Նրա խոսքով այդ կինոնկարը սիրո, հավատքի և ռասայական հաշտության ուղերձ է, ինչը հատկապես շատ արդիական է մեր օրերում, քանի որ աշխարհում փոխվել են քրիստոնեության վերաբերյալ հայացքները: Նա իր մտահոգությունն էր հայտնել, որ մարդիկ մոռացել են հասարակության կյանքում քրիստոնյաների ունեցած դրական և մեծ ազդեցության մասին: