Russia Today-ի համաձայն`Մեծ Բրիտանիայում հաճախակի են դարձել հակամուսուլմանական հողի վրա կատարվող հանցագործությունները: Միայն Լոնդոնում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը ավելացել է 70%-ով: Շատ հաճախ հանցագործություններից տուժում են կանայք, ովքեր անմիջապես ուշադրություն են գրավում իրենց հագուստով: Հակաիսլամական տրամադրությունների աճի և հարձակումների հետևանքով Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրել է փոխել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների սահմանումը` հատուկ կատեգորիայում առանձնացնելով մուսուլմանների դեմ կատարվող հարձակումները և բռնարարքները: Վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ աջակցելու է մուսուլմաններին և պայքարելու է նրանց դեմ, ովքեր ատելություն են սերմանում: