Coptic Solidarity թերթի համաձայն`հնարավոր է, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները Սուրբ Հարության տոնը նշեն նույն օրը: Նման առաջարկություն  էր արել  Ղպտի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը: Այդ առաջարկին համաձայնել են  Հռոմի Պապը, Անտիոքի Պատրիարք Իգնատիոս Եփրեմ II-ը, Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս Բարդուղիմեոս I-ը: Նշենք, որ ղպտի Պատրիարք Թեոդորոս II-ը  առաջարկել է  գալիք տարի Սուրբ Հարության տոնը միասնական նշել  ապրիլի երկրորդ կիրակի օրը: