Հրանոթային արկը հարվածել էր Սիրիայի Հալեպ քաղաքի կաթոլիկ տաճարին երեկոյան պատարագի  ժամանակ:  Բարեբախտաբար զոհեր չկան: Կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենի վկայությամբ  արկի հարվածի ժամանակ սուրբ Ֆրանցիսկի տաճարում գտնվում էին ավելի քան 400 հավատացյալներ: Արկը հարվածել էր  տաճարի գմբեթին և պայթել էր դրսում: <<Եթե արկը պայթեր տաճարի ներսում, ապա  շատ մարդ կզոհվեր: Բարեբախտաբար  արկը պայթել էր դրսում: Մենք շնորհակալ ենք  Աստծուն:  Քարերի բեկորներից 7 մարդ ստացել են թեթևակի քերծվածքներ: Վնասվել է տաճարի տանիքը: Իմանալով այս մասին բազմաթիվ հավատացյալներ եկան  եկեղեցի և օգնեցին կարգի բերելու տաճարը: Մենք նորից կարող ենք արարողություններ անցկացնել տաճարում>>-պատմել էր եպիսկոպոս  Ժորժ Աբու Հազենը: