Christian Today-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայի Բանգոր քաղաքից 14-ամյա  Ջոշ Մարտինը  բուժվել է քաղցկեղից:  Տղայի խոսքով` ինքը գիտեր, որ Աստված  հոգ է տանում իր համար և կբժշկի իրեն: Նախորդ տարվա Սուրբ Ծննդյան տոներին Ջոշին հիվանդանոց էին տեղափոխել: Նրա մոտ   կույր աղիքի բորբոքում էին  կասկածում:  Սակայն վիրահատության ժամանակ պարզվել էր, որ տղայի  մոտ քաղցկեղի  ագրեսիվ տեսակ է, որովայնում կային  մի քանի  չարորակ ուռուցքներ:  Ջոշը ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր, շատ երկար ժամանակ պառկած էր հիվանդանոցում: Տղայի ծնողները Bangor Elim Church եկեղեցու ծառայողներ են: Նրանք Facebook-ի էջում խնդրել էին աղոթել  Ջոշի համար: << Ամբողջ աշխարհում  հազարավոր մարդիկ մեզ հետ միասին աղոթում էին >>-պատմել էր Ջոշի մայրը: Տղայի բուժումը շարունակվում էր, իսկ  մարդիկ շարունակում էին աղոթել և աջակցել  Ջոշի ծնողներին: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձան վերջին հետազոտության արդյունքները:<< Մենք երջանիկ ենք հայտնելու, որ վերջին հետազոտությունը ոչ մի ուռուցք չի հայտնաբերել և քաղցկեղի զարգացման ոչ մի նշան>>-գրել էր Ջոշի մայրը: Belfast Telegraph թերթին տված հարցազրույցի ժամանակ տղան ասել էր, որ Աստված պատասխանել էր աղոթքներին և իրեն բժշկել: << Ես գիտեի, որ Աստված հոգ է տանում ինձ համար>>-նշել էր Ջոշը: