Նորություններ

Իրաքի քրիստոնյաները ստեղծել են զինված կազմավորում

BBC-ի տեղեկացմամբ` Իրաքի պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել են քրիստոնեական զինված ուժեր: <<Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ պայքարելու համար  միավորված  քրիստոնյա աշխարհազորային ջոկատները  իրենց կազմավորումը անվանել են << Բաբելոնի բրիգադ>>: Կազմավորման  հրամանատար Ռայան ալ Կիլդանիի խոսքով, երբ իսլամիստ գրոհայինները  հարձակվեցին և տարածքներ բռնազավթեցին Իրաքում, ապա  տեղի քրիստոնյաները  ստիպված էին պաշտպանվել: BBC-ի  լրագրողին տված հարցազրույցում ալ Կիլդանին [...]

By |2016-04-12T14:09:31+04:00April 12th, 2016|Նորություններ|0 Comments

Ռուսաստանի գնչուների 90%-ը քրիստոնյա է

Գնչուների միջազգային օրվա առիթով, որը նշվում է ապրիլի 8-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից կատարված  հարցումները պարզել են, որ   հավատքը նշանակալի դեր է կատարում  ռուսաստանցի  գնչուների  արժեքների համակարգում: Ռուսաստանում բնակվող գնչուների 90%-ը  քրիստոնեություն է դավանում և ընտանեկան գլխավոր տոները համարում է  Սուրբ Ծնունդը և Հարությունը, իսկ  40% -ը  կարևոր է համարում  քաղաքացիական, այսինքն ռուսական [...]

By |2016-04-11T15:16:16+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Սաիդ Աբեդինին խնդրել է աղոթել Իրանի բանտում գտնվող քրիստոնյա   կնոջ համար

<<Christian Post>>-ի տեղեկացմամբ` իրանական ծագումով ամերիկացի հովիվ Սաիդ Աբեդինին հավատացյալներին կոչ է արել աղոթել Իրանի բանտում գտնվող քրիստոնյա մի կնոջ համար: Facebook-ի էջում  հովիվ Աբեդինին  պատմել է այդ կնոջ` Նազիմի մասին, ով Իրանի գաղտնի եկեղեցու ավագներից մեկն էր: Սաիդ Աբեդինիին  ծառայության  մեջ օգնելու համար    Իրանի իշխանությունները  ձերբակալել են այդ կնոջը և դատապարտել 4տարվա կալանքի: << [...]

By |2016-04-11T15:14:04+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել

Համաշխարհային քրիստոնեական նորություններ գործակալության  տեղեկացմամբ`  Մալազիայի  Գերագույն դատարանի որոշմամբ  մուսուլմաններին թույլատրվում է պաշտոնապես  փոխել հավատքը և քրիստոնեություն ընդունել:  Մալազիայի բնակչության մեծ մասը մուսուլման է և քրիստոնյաները ենթարկվում են  հալածանքների և հետապնդումների: << Open Doors>> միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն  Դևիդ Քարիի խոսքով  այդ որոշումը կբարելավի կրոնական ազատության վիճակը Մալազիայում:<< Մալազիայում քրիստոնյա լինելը շատ վտանգավոր էր [...]

By |2016-04-11T15:25:57+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Բելգրադում կյանքի պաշտպանության խաչակրաց երթ է անցկացվել

Սերբիայի լրատվամիջոցների համաձայն`ապրիլի 7-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հղիության արհեստական ընդհատումները արգելելու օգտին   խաչակրաց երթ էր կայացել, որը նախաձեռնել էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը:  Եթրի մասնակիցները  երեք անգամ պտտվել էին խորհրդարանի շենքի շուրջը, որից հետո << Հանուն կյանքի>> միջազգային շարժման Սերբիայի համակարգող կենտրոնի ղեկավար Ռոդոյկո Լյուբիչիչը  խորհրդարանի նախագահին  հանրագիր էր  տվել: Հանրագրում  նշված է հղիության [...]

By |2016-04-11T15:10:17+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Կոլումբիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

Կոլումբիայի սահմանադրական դատարանը  օրինականացրել է միասեռ ամուսնությունները: Այժմ  միասեռ զույգերը  ունեն նույն իրավունքները, արտոնությունները և պարտականությունները ինչ որ ավանդական ամուսնական զույգերը: Տեղի լրատվամիջոցների համաձայն  այդ որոշմանը կողմ են քվեարկել  Սահմանադրական դատարանի  6 դատավոր, դեմ`3-ը: Նշենք, որ այսպես կոչված միասեռ ամուսնությունները օրինականցված են նաև Լատինական Ամերիկայի  մի քանի այլ երկրներում` Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Պուերտո-Ռիկոյում և Մեքսիկայի [...]

By |2016-04-11T15:08:02+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանի դպրոցներում թշնամություն են սերմանում  այլ կրոնների հանդեպ

Պակիստանի  կրթական համակարգը  դասագրքերը օգտագործում է  բացահայտ թշնամանք  սերմանելու  բոլոր կրոնների հանդեպ, բացի սունի իսլամից: Սուրբ  Հարության տոնի օրը Լահորում մահապարտ ահաբեկչի  իրականացրած պայթյունը  հերթական անգամ  զանգվածային լրատվամիջոցների և վերլուծաբանների ուշադրությունը   հրավիրեց այն պատճառների վրա, որոնք առաջացրել են  միջկրոնական   լարվածությունը   պակիստանյան հասարակությունում: Վերլուծաբանների կարծիքով դասագրքերում քարոզվող  այդ թշնամանքը  արմատական հայացքներ  է  սերմանում  դպրոցական հասակից սկսած: [...]

By |2016-04-08T14:38:35+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments

Իրաքի եպիսկոպոսները քրիստոնյաներին կոչ են արել չհեռանալ երկրից

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների  հանդիպումը Պատրիարք Լուիս  Ռաֆաել  Սակոյի  առաջնորդությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում քրիստոնյաներին կոչ է արվում  Իրաքի իշխանական կառույցներում ունենալ  ավելի մեծ ներկայություն,  չհեռանալ Իրաքից և աջակցություն ցուցաբերել  երկրի բանակին << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարում: Հայտարարությունում բարձրաստիճան հոգևորականները արտահայտել են իրենց ուրախությունը  իրաքյան բանակի, [...]

By |2016-04-08T14:35:23+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments

Միսսիսիպի նահանգում ընդունել են քրիստոնյաներին պաշտպանող օրենք

Ապրիլի 5-ին ամերիկյան Միսսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանտը օրենք է ստորագրել, որը  պետական և մասնավոր ընկերություններին թույլ է տալիս հրաժարվել միասեռ զույգերին ծառայություններ մատուցելուց, եթե դա հակասում է աշխատակիցների   կրոնական սկզբունքներին: Օրենքը սկսելէ գործել չնայած համասեռամոլների համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից  ցուցադրված համառ դիմադրությանը: Փաստորեն նահանգապետի հաստատած նոր օրենքը պաշտպանում է այն մարդկանց, ովքեր [...]

By |2016-04-08T14:31:25+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանցիսկյան միաբանության նոր համայնք է ստեղծվել Թուրքիայի Իզմիր քաղաքում

Fides գործակալության համաձայն`Թուրքիայի Իզմիր քաղաքում  ստեղծվել է Ֆրանցիսկյան միաբանության համայնք, որի անդամները իրենց առաջնահերթ խնդիրն են համարում  Ավետարանի քարոզությունը,  միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացումը: Ֆրանցիսկյան այս համայնքը երկրորդն է Թուրքիայում: Ավելի վաղ համայնք էր ստեղծվել    Ստամբուլում: Թուրքիայում Ֆրանցիսկյան միաբանության համայնքներ  ստեղծելու գաղափարը պատկանում է միաբանության նախկին  գեներալ  Հերման Շալյուկին: <<Ամեն տարի մենք անցկացնում են քրիստոնյաների [...]

By |2016-04-08T14:27:44+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top