Ապրիլի 29-ին  Հռոմի հայտնի Տրեվի շատրվանը  կգունավորվի կարմիր գույնով: Այս կերպ <<Եկեղեցու օգնությունը կարիքի ժամանակ>>  միջազգային բարեգործական հիմնադրամը  ցանկանում է  հիշեցնել  հալածվող քրիստոնյաների մասին, քրիստոնյաների, որոնց արյունն է թափվում   հավատքի  համար: << Հավատքի ազատության իրավունքի խախտումները,  հատկապես քրիստոնյաների նկատմամբ  պետք է դառնան հասարակական    քննարկումների   կենտրոնական հարցը, որպեսզի խուսափենք այդ հարցի նկատմամբ    անտարբեր  վերաբերմունքի ձևավորումից   և դադարեցնենք  մեր եղբայրների ու  քույրերի տառապանքները աշխարհի տարբեր վայրերում>>-ասել է հիմնադրամի  նախագահ Ալֆրեդո Մանտովանոն: Ապրիլի 29-ին կազմակերպվող միջոցառման ժամանակ  վկայություններ են հնչելու մեր օրերի  քրիստոնյա   նահատակների մասին, ելույթ է ունենալու  Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Աուդոն: Միջոցառմանը մասնակցելու են կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան  ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլոք: