TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Ադրբեջանում ձերբակալել են իսլամիստ գրոհայինների

Ադրբեջանի  Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է <<Իսլամական պետության>>  մի խումբ գրոհայինների: Հաստատվել է, որ  այդ մարդիկ անդամակցել են  Սիրիայի և Իրաքի տարածքում գործող իսլամական ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում  մասնակցել են  մարտական  գործողությունների:  5 ձերբակալվածներն  էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանց հանդեպ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով: Դատարանը նրանցից մեկին [...]

By |2015-09-03T12:55:04+04:00September 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Հովիվ Այլենդ. աթեիստները պատասխան են փնտրում իրենց հարցերին

Նյու Ջերսի քաղաքից հովիվ Դևիդ Այլենդը Christian Post-ին տված հարցազրույցի ժամանակ  ասել է, որ աթեիստները մերժելով Աստծո գոյությունը, իրականում  պաշտպանվում են, որպեսզի  ոչ ոք չիմանա կյանքի իմաստի իրենց փնտրտուքի մասին: Հովիվ Այլենդը նախկինում  աթեիստ է եղել: Քսան տարեկանում  նա գտել էր Հիսուսին: << Ես հիշում եմ այդ օրը: 1982թվականի հուլիսի 6-ի  երեկոյան ժամը 10-ն էր: [...]

By |2015-09-02T11:50:33+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիան մտադիր է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի

Հունական լրատվամիջոցների համաձայն` Թուրքիայում ընթացող նախընտրական կամպանիայի ժամանակ որոշ քաղաքական գործիչներ  դարձյալ առաջարկել են ուղղափառության խորհրդանիշ համարվող   Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Թուրքական մամուլը  հայտնում է, որ  մշակույթի և զբոսաշրջության նախարար  Յալչին Թոփչուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ  հայտարարել էր, որ  օրակարգում դրված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը:  Թուրք նախարարը հիշեցրել էր, որ Մեհմեդ [...]

By |2015-09-02T11:48:39+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Վաշինգտոնում կառուցում են Աստվածաշնչի թանգարան

Վաշինգտոնում սկսել են կառուցել  Աստվածաշնչի  թանգարանը, որը ամենամեծն է լինելու աշխարհում: Թանգարանի և Իսրայելի հնությունների վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  թանգարանում ցուցադրվելու են Իսրայելում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված  գտածոները: <<Մեր նպատակն է  Աստվածաշնչի  մասին պատմել այնքան հետաքրքիր, որ մարդիկ ժամեր շարունակ  մնան թանգարանում>>-ասել էր Աստվածաշնչի թանգարանի հիմնադիր  Սթիվ Գրինը: Նրա ընտանիքին է պատկանում աստվածաշնչյան [...]

By |2015-09-02T11:46:17+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում քրիստոնեական նոր ֆիլմ են ցուցադրել

Christian Post-ի տեղեկացմամբ`օգոստոսի 28-ին  ԱՄՆ-ում կայացել է << Պատերազմի սենյակ>> ֆիլմի  պրեմիերան: Ցուցադրության առաջին երեք օրերին ֆիլմը հավաքել է 11միլիոն դոլար: Կինոնկարի ռեժիսորներն են Ալեքս և Սթիվեն Կենդրիկ եղբայրները:  Ֆիլմը պատմում է աղոթքի զորության մասին և այն ազդեցության, որ աղոթքը ունենում է ընտանիքի,  երեխաների դաստիարակության, կարիերայի, բարեկամության և կյանքի այլ ոլորտներում: << Փառք Աստծուն ամեն [...]

By |2015-09-02T11:45:11+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկուհին մերժում է գրանցել միասեռ ամուսնությունները

BBC-ի համաձայն`ԱՄՆ-ի Գերագույն դատարանը  Կենտուկի նահանգի ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունները, պարտադրել է կատարել օրենքը և գրանցել նման ամուսնությունները: Դևիսը հայտարարել էր, որ քրիստոնեական հավատքը իրեն թույլ չի տալիս  ընդունել  միասեռ ամուսնությունները և գրանցել: Դատարանը չէր ընդունել այդ փաստարկը: Դատատարանի վճիռը  վերջնական է և բողոքարկման ենթակա չի: Նշենք, [...]

By |2015-09-02T11:42:12+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Արաբական աշխարհը մեծ ուշադրությամբ է լսում Պապի ուղերձները

Հռոմի Պապը Վատիկանում ընդունել էր  Իրաքից քաղդեա-կաթոլիկ քահանա Սամիր Յուսեֆին, ով կաթոլիկ Հովվապետին պատմել էր իսլամիստներից փրկվելու համար իրենց բնակավայրերից հեռացած գաղթականների ողբերգական վիճակի մասին: Սամիր Յուսեֆը ծառայում է Թուրքիայի հետ սահմանակից Ամադիյակ շրջանի հինգ  գյուղերում: Նա ամեն կերպ օգնում է փախստականներին, նրանց կերակրում է, դեղորայք և օթևան է տալիս:  Հայր Յուսեֆը Ֆրանցիսկ I-ին ցույց [...]

By |2015-09-01T13:10:58+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Իսրայելում ձերբակալել են Հովսեփ նախահոր դամբարանի պայթեցումը  ծրագրավորած ահաբեկիչներին

Իսրայելյան անվտանգության ծառայությանը հաջողվել է ձերբակալել  մի խումբ իսլամիստ ահաբեկիչների, ովքեր ծրագրել  էին  պայթեցնել Հովսեփի  դամբարանը Նաբլուսում (աստվածաշնչյան Շեխեմ), երբ դամբարան էին այցելելու հրեա ուխտավորներ: Դամբարանը ուխտատեղի է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: Այնտեղ թաղված են  Հովսեփի  մասունքները, որոնք Աստվածաշնչի համաձայն  հրեաները իրենց հետ դուրս էին բերել Եգիպտոսից: Նշենք, որ դամբարան կատարվող բոլոր այցելությունները նախապես [...]

By |2015-09-01T13:05:33+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Վիենայում կայացել է մուսուլմանների և հրեաների կրոնական առաջնորդների հանդիպում

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն` Վիենայում կայացել է  մուսուլմանական- հրեական միջազգային կոնֆերանս` նվիրված արմատականության դեմ պայքարի հարցերին: Հրեական պատվիրակությունը ղեկավարում էր  Մոսկվայի Գլխավոր րաբբի, Եվրոպայի  րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը, իսկ մուսուլմանական պատվիրակության ղեկավարն էր  Գերմանիայի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ, Եվրոպայի իսլամական կազմակերպությունների դաշնության  տնօրեն Իբրահիմ Էլ-Զայաթը: <<Այսօր Եվրոպան  հայտնվել է  ահաբեկչության հետ կապված դժվարին խնդիրների առջև: Րաբբիները [...]

By |2015-09-01T13:03:39+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանը բողոքել է ուղղափառ տաճարը քանդելու դեմ

Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հունաստանը   իր բողոքն է հայտնել Ալբանիայի դեսպանին և պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրահանձնաժողով և Եվրախորհուրդ  Ալբանիայի իշխանությունների կողմից երկրի հարավային Դհերմի  բնակավայրի  սուրբ Աֆանասիի ուղղափառ տաճարը քանդելու համար:  Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին տեղեկացրել է նաև  Բեռլինին և Վաշինգտոնին: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Կուտրասը  տաճարի ավերումը համեմատել է  Մերձավոր Արևելքում [...]

By |2015-09-01T13:01:22+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top