Կալանավորել են միասեռ ամուսնությունները չգրանցող ամերիկուհուն
Ամերիկյան Կենտուկի նահանգի դատարանը վճիռ է ընդունել կալանավորել քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին: Կիմը հայտարարել է, որ միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրա կարծիքով համասեռամոլների ամուսնությունները խախտում են Աստծո օրենքը և այդ պատճառով ինքը հրաժարվում է կատարել իր [...]








