Իսրայելյան անվտանգության ծառայությանը հաջողվել է ձերբակալել  մի խումբ իսլամիստ ահաբեկիչների, ովքեր ծրագրել  էին  պայթեցնել Հովսեփի  դամբարանը Նաբլուսում (աստվածաշնչյան Շեխեմ), երբ դամբարան էին այցելելու հրեա ուխտավորներ: Դամբարանը ուխտատեղի է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: Այնտեղ թաղված են  Հովսեփի  մասունքները, որոնք Աստվածաշնչի համաձայն  հրեաները իրենց հետ դուրս էին բերել Եգիպտոսից: Նշենք, որ դամբարան կատարվող բոլոր այցելությունները նախապես պետք է  համաձայնեցվեն  բանակային ծատայության հետ: Իսրայելի անվտանգության ծառայության համաձայն ձերբակալվածները  Սամարիայի և Պաղեստինի Ինքնավարության  բնակիչներ են և Գազայում գործող  << Իսլամական ջիհադ>> ահաբեկչական շարժման անդամներ: