ChristianToday-ի տեղեկացմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Եվրոպա եկող փախստականների դեմ ցույց էր անցկացվել, որին մասնակցել էր ավելի քան 10 հազար մարդ: Ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ դեմ են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից եկող փախստականներին, ինչպես նաև պետության իսլամացմանը: Ցույցի գլխավոր կարգախոսներն էին` <<Այսօր փախստականներ, վաղը ահաբեկիչներ>>, <<Ոչ Լեհաստանի իսլամացմանը>> և <<Ոչ իսլամական շրջանի մեր քաղաքում>>: Ցույցի մասնակիցները կարծիք էին հայտնում, որ փախստականները սպառնալիք են լեհական մշակույթի համար: Սակայն ոչ բոլոր լեհերն են փախստականներին դեմ: Հարյուրավոր լեհեր էլ ցույցեր էին անցկացրել Վարշավայում, Գդանսկում, Կրակովում, Պոզնանում իրենց աջակցությունը հայտնելու փախստականներին: