Վերջերս ամերիկյան Մինեսոտա նահանգի Ռոուզմոնտ քաղաքում անհայտ մնալ ցանկացող ամուսնական զույգը <<Փրկության բանակ>> բարեգործական կազմակերպությանը նվիրաբերել էր 500 հազար դոլար: Նշենք, որ <<Փրկության բանակ>>-ը կարիքավորների համար զոհաբերությունները հավաքում է հատուկ կարմիր փոքր դույլերի մեջ, որոնք դրվում են մարդաշատ վայրերում: Մթերային խանութում դրված այդպիսի արկղի մեջ էլ գցել էին 500 հազար դոլարի չեկը: Անհայտ մնալ ցանկացած զույգը կապվել էր բարեգործական կազմակերպության հետ և պատմել, որ երիտասարդ հասակում իրենք շատ դժվարություններ են կրել: Այժմ ցանկանում են օգնել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երիտասարդներին: Նշենք, որ <<Փրկության բանակը>> միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է: Գործում է 19-րդ դարի կեսերից: Կազմակերպության գործունեությունը աջակցություն է ստանում բողոքական- ավետարանական եկեղեցիներից: << Փրկության բանակը>> իր առաքելությունն է համարում Ավետարանի քարոզչությունը և նյութական օգնության տրամադրումը կարիքավորներին: Կազմակերպությունը գործում է 125 երկրներում: