Իսրայելական լրատվամիջոցների համաձայն  հնագետները գտել են 2700 տարվա վաղեմություն ունեցող   կավե խեցեբեկոր, որի վրա երևում է Եզեկիա թագավորի կնիքը: Այդ գտածոն հայտնաբերել են  Երուսաղեմի Հին քաղաքի պեղումների ժամանակ:  Գիտնականների կարծիքով  ժամանակին կնիքը  ամրացված է եղել  պապիրուսե փաստաթղթին, որը ստորագրել էր Եզեկիա թագավորը: Աստվածաշնչի համաձայն Եզեկիա թագավորը  Հրեաստանը կառավարել է Քրիստոսից առաջ 8-րդ դարում: <<Եվ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեի երրորդ տարին թագավոր եղավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան: Քսանհինգ տարեկան էր, երբ որ թագավոր եղավ և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում: Եվ նրա մոր անունն էր Աբի` դուստր  Զաքարիայի: Եվ նա ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին բոլորովին` ինչպես որ արել էր իր հայր Դավիթը>> (4-րդ Թագավորաց 18.1-3) :