Բրազիլիայի Ամազոնաս նահանգում ջրով մկրտվել է 12 հազար հավատացյալ: Այս մասին տեղեկացնում է Noticia Cristiana կայքը: Նահանգի մայրաքաղաք Մանաուսի Պոնտա Նեգրա լողափում մկրտվել է 8 հազար մարդ, ևս 4 հազարը նահանգի մյուս քաղաքներում: Ամազոնաս նահանգը բաժանված է 300միսիոներական շրջանների, որոնցից յուրաքանչյուրում ծառայում է միսիոներ հովիվը: Հենց այս հովիվներն էլ կատարել են ջրով մկրտությունը, որին նախորդող 6 ամիսների ընթացքում անցկացվում են նախապատրաստական դասընթացներ: Հովիվ Ժոզե Բոմ Չիանո դա Կրուզը նշել էր, որ նախապատրաստական այդ դասընթացները շատ կարևոր են: Այդ ընթացքում հավատացյալները գիտակցում են իրենց ընդունած որոշման կարևորությունը և ողջ պատասխանատվությունը: Բացի դա եկեղեցիների հովիվները և ծառայողները ուշադրությամբ հետևում են, թե ինչ փոփոխություններ են կատարվում մարդկանց մեջ, նրանց կյանքում: