Հայտնի է դարձել, որ հունվարի 15-ի երեկոյան Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են  միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը:  Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և1972 թվականից բնակվում են Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում: Նրանք արդեն ութսուն տարեկան են:  Էլիոտ ամուսիններին առևանգել են  տնից, որը գտնվում է նրանց  կառուցած հիվանդանոցի հարևանությամբ: Բժիշկ Քենը  այդ  շրջանում միակ վիրաբույժն է: Հաճախ ստիպված է լինում մեկ ամսվա ընթացքում  ավելի քան 150 վիրահատություն կատարել: Միսիոներների որդին`Ստեֆան Էլիոտը    The Australian պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ  ծնողների մասին դեռևս ոչինչ հայտնի չի  և շնորհակալություն էր հայտնել տեղի բնակչությանը, ինչպես նաև ավստրալիացիներին  աջակցելու համար: Առևանգողներին կոչ էր արել  ազատել ամուսիններին , ովքեր երկար տարիներ  ծառայել են տեղի բնակիչներին, բժշկել, օգնել: Էլիոտ ամուսինները մեծ հարգանք են վայելում տեղի բնակչության շրջանում: