Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի  հայտարարության համաձայն երկրում հաճախակի են դարձել կրոնական հողի վրա  հարձակումները և այդ բռնարարքներից  տուժում են քրիստոնյաները, մուսուլմանները և հրեաները: La Croix  թերթին տված  հարցարզույցի ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015 թվականին  810 հարձակում է գրանցվել քրիստոնեական տաճարների և գերեզմանատների վրա, որը 20%-ով ավելի է 2014 թվականին կատարված հարձակումներից: Հակամուսուլմանական 400 հանցագործություն է կատարվել: Նախարարի կարծիքով մուսուլմանների դեմ բռնարարքների թվի մեծացումը կապված է  նախորդ տարվա հունվարին    Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա իսլամիստների կատարած հարձակման հետ: Իսկ հրեաների դեմ կատարվել է 806 հանցագործություն: