Իսլամիստների հերթական վայրագությունը Իրաքում
Հայտնի է դարձել <<Իսլամական պետություն>> խմբավորման հերթական բարբարոսության մասին: Իսլամիստ գրոհայինները պայթեցրել են և հիմնովին ոչնչացրել Սուրբ Եղիայի տաճարը Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները: Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են, որ 595 թվականին կառուցված այդ տաճարից միայն ավերակներ են մնացել: Տխրահռչակ այդ խմբավորումը Իրաքում և Սիրիայում արդեն ոչնչացրել է ավելի քան [...]
Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին
Ընթացիկ տարում Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող քարոզիչ Նիկ Վույչիչը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Այս տեղեկությունը հաստատել են նախագահի աշխատակազմում: <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատու են իրենց երկրի քաղաքացիների համար: Նրանցից շատ բան կարելի է սովորել, սակայն [...]
Կարդինալ Վյուրլ. Ամերիկան ստեղծել է մարդկային կյանքը արժեզրկող մենթալիտետ
Ամերիկյան << Newsmax>> հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ Ուիլյամ Վյուրլը անդրադարձել էր հղիության արհեստական ընդհատումներին և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: Նա հայտարարել էր. << Մենք պրակտիկորեն անտարբեր ենք դարձել բռնությունների նկատմամբ և տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ են դրանք կատարվում, մարդկային կյանքի նկատմամբ ինչպիսի արհամարհանքով>>: Կարդինալը համոզված է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների [...]
Ռեժիսոր Մ. Սկորսեզեն ավարտել է պորտուգալացի միսիոներների մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքները
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է << Լռություն>> կոչվող ֆիլմի աշխատանքները: Կինոնկարը Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող պորտուգալացի ճիզվիտ միսիոներների մասին է: Սցենարի հիմքում իրական դեպքեր են, որոնց մասին պատմում է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպը: Կինոնկարի դեպքերը կատարվում են 17-րդ դարում: Չնայած Ճապոնիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող դաժան հալածանքներին, զանգվածային մահապատիժներին, պորտուգալացի երեք միսիոներներ վտանգելով [...]
Հռոմի Պապը անսպասելի այցելել է Հռոմի ծերանոցներից մեկը
Վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը անսպասելի այցելել էր Հռոմի արևելյան արվարձանում գտնվող Բրունո Բուոցիի անվան ծերանոցը: Պապը ջերմորեն ողջունել էր ծերանոցում ապրող 33 տարեցներին, զրուցել նրանց հետ, որից հետո այցելել էր հարևանությամբ գտնվող բժշկական հաստատությունը, որում պահվում են անկողնուն գամված ծանր հիվանդներ: Վատիկանի հայտարարության համաձայն`այս այցով Ֆրանցիսկ I-ը ցանկացել էր շեշտել արդի հասարակությունում մերժված մարդկանց [...]
Ամերիկացի միլիարդատերը պաշտպանելու է քրիստոնյաներին
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել հավատքի համար հալածվող քրիստոնյաներին:<< Մենք պաշտպանելու ենք քրիստոնեությունը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Նայեք Սիրիային, եթե դուք քրիստոնյա եք, ապա այնտեղ ձեր գլուխը կկտրեն: Աշխարհում քրիստոնեությունը պաշարման մեջ է >>-հայտարարել էր Տրամպը Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: [...]
Քենիայի բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել իսլամիստ գրոհայինների դեմ
Քենիայի բանակը հարևան Սոմալիում ռազմական լայնամասշտաբ գործողություններ է սկսել <<Աշ Շաբաբ>> իսլամական խմբավորման դեմ ` ազատելու իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված զինվորներին: Քենիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Սամսոն Մվատետի խոսքով, հունվարի 15-ին իսլամիստները հարձակվել էին Սոմալիի հարավում տեղակայված քենիական ռազմաբազայի վրա: Հարձակման արդյունքում զոհված և գերևարված զինվորների մասին ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվել: Քենիացի զինվորները Սոմալիում [...]
Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին
Fides գործակալության համաձայն` Քենիայի հյուսիս արևելքում գտնվող Գարիսա քաղաքի մոտակայքում <<Ալ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել էին ուղևորատար երթուղային ավտոբուսի վրա: Իսլամիստ գրոհայինները փորձել էին առանձնացնել մուսուլմաններին և քրիստոնյաներին, վերջիններիս սպանելու նպատակով: Սակայն մուսուլման ուղևորները դիմադրել էին և այդ կերպ փրկել քրիստոնյաների կյանքը: Գարիսա քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Ջոզեֆ Ալեսանդրոն այդ արարքը հերոսական էր անվանել: [...]







