Fides գործակալության համաձայն` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում քրիստոնյաները և մուսուլմանները ահաբեկչության դեմ բողոքի միասնական ցույց էին կազմակերպել: Ցուցարարները իրենց զայրույթն էին արտահայտում <<Իսլամական պետության>> հետ կապ ունեցող մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի վերաբերյալ, որին զոհ է գնացել 12 մարդ: Բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան10 հազար մարդ: << Մենք ցավում ենք ահաբեկչության զոհերի համար, աղոթում ենք նրանց հարազատների համար: Դատապարտում ենք բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Ամեն ինչ կանենք Ինդոնեզիայի ժողովրդի միասնության համար>>-հայտարարել էր Ջակարտայի միտրոպոլիտ Ալեքսիուս Բինավան: Բողոքի երթին մասնակցել էին քրիստոնեական համայնքների և մուսուլմանական մի քանի շարժումների ներկայացուցիչներ: