Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ի ընտրողների 51%-ի կարծիքով երկրի հաջորդ նախագահը պետք է կրոնասեր լինի: << Հարցված ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ կարևոր է, երբ նախագահը կիսում է իրենց կրոնական համոզմունքները: Հանրապետական թեկնածուներին աջակցող քաղաքացիների համար դա ավելի կարևոր է, քան դեմոկրատ թեկնածուներին համակրող ընտրողների համար>>-ասված է հետազոտական կենտրոնի զեկույցում: Հարցումները անցկացվել են 2 հազար ամերիկացիների շրջանում: Հարցվածների 68%-ի կարծիքով նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից առավել կրոնասեր թեկնածուն Բեն Կարսոնն է: Կրոնական են նաև հանրապետականներ Թեդ Կրուզը և Մարկո Ռուբիոն: Իսկ 48%-ի կարծիքով դեմոկրատական կուսակցության թեկնածուներից կրոնասեր է Հիլարի Քլինթոնը : Հարցումների արդյունքում պարզվել է, որ ամենաքիչ կրոնասեր թեկնածուն միլիարդատեր Դոնալդ Տրամպն է: