Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում  Մեծի Տանն Կիլիկիո   Կաթողիկոս Արամ I-ի նախաձեռնությամբ հանդիպում  էր  կայացել, որի ժամանակ քննարկվել էր   Սիրիա վերադառնալ ցանկացող  հայ փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը:  Քննարկումներին մասնակցել էին  Սիրիայի Բերիայի թեմի արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, Ազգային կենտրոնական վարչության և Բերիայի թեմի վարչության  ներկայացուցիչները: Քննարկվել էր  այն սիրիահայերին  օգնություն տրամադրելու ծրագիրը, ովքեր ապաստանել են Լիբանանում, սակայն ցանկանում են վերադառնալ հայրենիք, ինչպես նաև Սիրիայի  հայկական համայնքին: Սիրիայի հայկական համայնքը   վերականգնման խիստ  կարիք ունի: Հաշվի են առնվելու տնտեսական, սոցիալական, բժշկական, կրթական կարիքները: Հանդիպման ժամանակ նշվել էր, որ սիրիահայ համայնքին ցուցադրվող օգնության համար անհրաժեշտ է ուժերի համախմբում: Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի սկզբից  Կիլիկիայի կաթողիկոսությունը  հայկական սփյուռքի աջակցությամբ օգնում է  Սիրիայի հայությանը:  Հումանիտար օգնություն է ցուցաբերվում և Լիբանանում ապաստանած հայերին և Սիրիայի համայնքին: