Հնդկաստանում շարունակվում են բռնությունները քրիստոնյաների նկատմամբ
<<Fides>> գործակալության տեղեկացմամբ Հնդկաստանի Չաթիսգարհ նահանգում ավելի քան 40 հինդուիստ ծայրահեղականներ ներխուժել էին հիսունական քրիստոնյաների աղոթքատուն: Նրանք ընդհատել էին ծառայությունը, սպառնացել քրիստոնյաներին և իրենց հետ տարել էին Աստվածաշնչերը: Հնդիկ քրիստոնյաների համաշխարհային խորհրդի նախագահ Սաջան Ջորջը ասել էր.<< Չաթիսգարհ նահանգը առաջին տեղում է արմատական հինդուիստների թվով, ովքեր փորձում են խեղդել կրոնական ազատությունը>>: Կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ ապրիլի [...]








