Yearly Archives: 2016

Մալազիայում մուսուլմաններին թույլատրել են քրիստոնեություն ընդունել

Համաշխարհային քրիստոնեական նորություններ գործակալության  տեղեկացմամբ`  Մալազիայի  Գերագույն դատարանի որոշմամբ  մուսուլմաններին թույլատրվում է պաշտոնապես  փոխել հավատքը և քրիստոնեություն ընդունել:  Մալազիայի բնակչության մեծ մասը մուսուլման է և քրիստոնյաները ենթարկվում են  հալածանքների և հետապնդումների: << Open Doors>> միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն  Դևիդ Քարիի խոսքով  այդ որոշումը կբարելավի կրոնական ազատության վիճակը Մալազիայում:<< Մալազիայում քրիստոնյա լինելը շատ վտանգավոր էր [...]

By |2016-04-11T15:25:57+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Բելգրադում կյանքի պաշտպանության խաչակրաց երթ է անցկացվել

Սերբիայի լրատվամիջոցների համաձայն`ապրիլի 7-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հղիության արհեստական ընդհատումները արգելելու օգտին   խաչակրաց երթ էր կայացել, որը նախաձեռնել էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը:  Եթրի մասնակիցները  երեք անգամ պտտվել էին խորհրդարանի շենքի շուրջը, որից հետո << Հանուն կյանքի>> միջազգային շարժման Սերբիայի համակարգող կենտրոնի ղեկավար Ռոդոյկո Լյուբիչիչը  խորհրդարանի նախագահին  հանրագիր էր  տվել: Հանրագրում  նշված է հղիության [...]

By |2016-04-11T15:10:17+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Կոլումբիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

Կոլումբիայի սահմանադրական դատարանը  օրինականացրել է միասեռ ամուսնությունները: Այժմ  միասեռ զույգերը  ունեն նույն իրավունքները, արտոնությունները և պարտականությունները ինչ որ ավանդական ամուսնական զույգերը: Տեղի լրատվամիջոցների համաձայն  այդ որոշմանը կողմ են քվեարկել  Սահմանադրական դատարանի  6 դատավոր, դեմ`3-ը: Նշենք, որ այսպես կոչված միասեռ ամուսնությունները օրինականցված են նաև Լատինական Ամերիկայի  մի քանի այլ երկրներում` Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Պուերտո-Ռիկոյում և Մեքսիկայի [...]

By |2016-04-11T15:08:02+04:00April 11th, 2016|Նորություններ|0 Comments

Դամասկոսի հայությունը իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությանը և Հայոց բանակին

Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելել է դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և վարչությունների անդամներ: Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Սրբազան Նալբանդյանը նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ [...]

By |2016-04-08T15:30:27+04:00April 8th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

182 երկրների շարքում Հայաստանը բարեգործությամբ 119-րդ տեղում է

Բարեգործության համաշխարհային վարկանիշի ցուցակում Հայաստանը 119-րդ տեղում է 182 երկրների շարքում, իսկ հյուրասիրությամբ՝ 40-րդը: Այսօր՝ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Մենք խնդիր ունենք ձևավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լուման ներդնելու բարեգործական ծրագրերում»,-նշեց սոցիոլոգը՝ տեղեկացնելով, որ 2016 թվականին [...]

By |2016-04-08T15:25:53+04:00April 8th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Մայրական աղոթքի զորությունը. իրական պատմություն

Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգո քաղաքում. այն իրական է: Եկեղեցու հովիվն իր պատգամի ժամանակ հորդորում է ամեն ժամանակ և ամեն ինչում գոհանալ Աստծուց: Հավաքույթի ավարտից հետո մի կին է մոտենում հովվին և թախիծով լցված աչքերով ասում. -Հովի՛վ, Դուք ասում եք, որ ամեն ժամանակ ամեն բանի համար պետք է գոհանանք Աստծուց: Ասացե՛ք ինձ խնդրեմ, իսկ [...]

By |2016-04-08T15:23:57+04:00April 8th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Ո՞վ էր օգնում Հիտլերին: Ո՞վ էր օգնում Ստալինին

Մշտապես տրվող հարց: Նրանց օգնում էր միշտ և ամեն ինչում սատանան, խավարի իշխանը, մարմնացած չարը: Որտե՞ղ էր Աստված, երբ կատարվեց Հոլոքոստը, Հիրոսիմը, Չերնոբիլը և այլ աղետալի իրադարձություններ… Այնտեղ, որտեղ Նա միշտ լինում է: Նա երկնքում էր, բայց ապաշխարության դեպքում՝ կարող էր մտնել յուրաքանչյուր մարդու սրտի մեջ: Բոլոր ժամանակներում մարդկանց մեծամասնությունը դա չի ցանկացել, ահա թե [...]

By |2016-04-08T15:23:30+04:00April 8th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Պակիստանի դպրոցներում թշնամություն են սերմանում  այլ կրոնների հանդեպ

Պակիստանի  կրթական համակարգը  դասագրքերը օգտագործում է  բացահայտ թշնամանք  սերմանելու  բոլոր կրոնների հանդեպ, բացի սունի իսլամից: Սուրբ  Հարության տոնի օրը Լահորում մահապարտ ահաբեկչի  իրականացրած պայթյունը  հերթական անգամ  զանգվածային լրատվամիջոցների և վերլուծաբանների ուշադրությունը   հրավիրեց այն պատճառների վրա, որոնք առաջացրել են  միջկրոնական   լարվածությունը   պակիստանյան հասարակությունում: Վերլուծաբանների կարծիքով դասագրքերում քարոզվող  այդ թշնամանքը  արմատական հայացքներ  է  սերմանում  դպրոցական հասակից սկսած: [...]

By |2016-04-08T14:38:35+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top