Սերբիայի լրատվամիջոցների համաձայն`ապրիլի 7-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հղիության արհեստական ընդհատումները արգելելու օգտին խաչակրաց երթ էր կայացել, որը նախաձեռնել էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը: Եթրի մասնակիցները երեք անգամ պտտվել էին խորհրդարանի շենքի շուրջը, որից հետո << Հանուն կյանքի>> միջազգային շարժման Սերբիայի համակարգող կենտրոնի ղեկավար Ռոդոյկո Լյուբիչիչը խորհրդարանի նախագահին հանրագիր էր տվել: Հանրագրում նշված է հղիության արհեստական ընդհատումները արգելելու անհրաժեշտության մասին: Նույն օրը Սերբիայի գիտությունների ակադեմիայում սկսվել էր << Ծնելիություն կամ մահ Սերբիային>> թեմայով գիտական կոնֆերանսը: