Կոլումբիայի սահմանադրական դատարանը օրինականացրել է միասեռ ամուսնությունները: Այժմ միասեռ զույգերը ունեն նույն իրավունքները, արտոնությունները և պարտականությունները ինչ որ ավանդական ամուսնական զույգերը: Տեղի լրատվամիջոցների համաձայն այդ որոշմանը կողմ են քվեարկել Սահմանադրական դատարանի 6 դատավոր, դեմ`3-ը: Նշենք, որ այսպես կոչված միասեռ ամուսնությունները օրինականցված են նաև Լատինական Ամերիկայի մի քանի այլ երկրներում` Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Պուերտո-Ռիկոյում և Մեքսիկայի մի շարք նահանգներում: