Ժամանակն է քրիստոնյաներին պաշտպանելու գործուն միջոցներ ձեռնարկել
Միջազգային հետազոտական մի շարք կազմակերպությունների տվյալներով ներկայումս ամբողջ աշխարհում հալածանքների և ճնշումների է ենթարկվում ավելի քան 100 միլիոն քրիստոնյա: Այս իրավիճակը մեկնաբանել է Համաշխարհային քրիստոնեական խորհրդի վարչության ղեկավար Յան Վոլկովը .<<Արդի աշխարհում քրիստոնյաները ամենից շատ են հալածվում հավատքի համար: Քրիստոնյաների վիճակը և նրանց դեմ իրականացվող հալածանքները հասել են այն մակարդակին, որ այլևս հնարավոր չի միայն [...]
Ավելացել են բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ
<<Catholic Secular Forum >> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության Հնդկաստանում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակած զեկույցի համաձայն 2015 թվականին քրիստոնյաների դեմ կատարվել է ավելի քան 200 հանցահործություններ և բռնարարքներ: Սպանել են բողոքական 7 հովվի, ընդհանուր թվով տուժել են 8 հազար քրիստոնյաներ: Զեկույցի համաձայն հարձակումները իրականացրել են հինդու ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության համաձայն Հնդկաստանը միայն հինդուների համար է: Այս գաղափարախոսության [...]
Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են միսիոներ տարեց ամուսինների
Հայտնի է դարձել, որ հունվարի 15-ի երեկոյան Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը: Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և1972 թվականից բնակվում են Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում: Նրանք արդեն ութսուն տարեկան են: Էլիոտ ամուսիններին առևանգել են [...]
Ֆրանսիայում ավելացել են կրոնական հողի վրա կատարված հարձակումները
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի հայտարարության համաձայն երկրում հաճախակի են դարձել կրոնական հողի վրա հարձակումները և այդ բռնարարքներից տուժում են քրիստոնյաները, մուսուլմանները և հրեաները: La Croix թերթին տված հարցարզույցի ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015 թվականին 810 հարձակում է գրանցվել քրիստոնեական տաճարների և գերեզմանատների վրա, որը 20%-ով ավելի է 2014 թվականին կատարված հարձակումներից: Հակամուսուլմանական [...]
Իսլամիստների հերթական վայրագությունը Իրաքում
Հայտնի է դարձել <<Իսլամական պետություն>> խմբավորման հերթական բարբարոսության մասին: Իսլամիստ գրոհայինները պայթեցրել են և հիմնովին ոչնչացրել Սուրբ Եղիայի տաճարը Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները: Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են, որ 595 թվականին կառուցված այդ տաճարից միայն ավերակներ են մնացել: Տխրահռչակ այդ խմբավորումը Իրաքում և Սիրիայում արդեն ոչնչացրել է ավելի քան [...]
Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին
Ընթացիկ տարում Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող քարոզիչ Նիկ Վույչիչը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Այս տեղեկությունը հաստատել են նախագահի աշխատակազմում: <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատու են իրենց երկրի քաղաքացիների համար: Նրանցից շատ բան կարելի է սովորել, սակայն [...]
Կարդինալ Վյուրլ. Ամերիկան ստեղծել է մարդկային կյանքը արժեզրկող մենթալիտետ
Ամերիկյան << Newsmax>> հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ Ուիլյամ Վյուրլը անդրադարձել էր հղիության արհեստական ընդհատումներին և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: Նա հայտարարել էր. << Մենք պրակտիկորեն անտարբեր ենք դարձել բռնությունների նկատմամբ և տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ են դրանք կատարվում, մարդկային կյանքի նկատմամբ ինչպիսի արհամարհանքով>>: Կարդինալը համոզված է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների [...]






