Yearly Archives: 2016

Ռեժիսոր  Մ. Սկորսեզեն ավարտել է   պորտուգալացի միսիոներների մասին պատմող  նոր ֆիլմի աշխատանքները

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է  << Լռություն>> կոչվող ֆիլմի աշխատանքները: Կինոնկարը Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող պորտուգալացի ճիզվիտ միսիոներների մասին է: Սցենարի հիմքում իրական դեպքեր են, որոնց մասին պատմում է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի  համանուն վեպը:  Կինոնկարի դեպքերը կատարվում են 17-րդ դարում: Չնայած Ճապոնիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող դաժան հալածանքներին, զանգվածային մահապատիժներին, պորտուգալացի երեք միսիոներներ վտանգելով [...]

By |2016-01-20T14:13:52+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը անսպասելի այցելել է Հռոմի ծերանոցներից մեկը

Վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  անսպասելի այցելել էր  Հռոմի արևելյան արվարձանում  գտնվող Բրունո Բուոցիի անվան  ծերանոցը: Պապը ջերմորեն ողջունել էր ծերանոցում ապրող 33 տարեցներին, զրուցել նրանց հետ, որից հետո այցելել էր  հարևանությամբ գտնվող  բժշկական հաստատությունը, որում պահվում են անկողնուն գամված  ծանր հիվանդներ:  Վատիկանի հայտարարության համաձայն`այս այցով Ֆրանցիսկ I-ը ցանկացել էր շեշտել արդի հասարակությունում մերժված մարդկանց [...]

By |2016-01-20T14:04:40+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Ամերիկացի միլիարդատերը պաշտպանելու է քրիստոնյաներին

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Տրամպը  հայտարարել է, որ  մտադիր է պաշտպանել հավատքի համար հալածվող քրիստոնյաներին:<< Մենք պաշտպանելու ենք քրիստոնեությունը: Տեսնում ենք,  թե ինչ է կատարվում աշխարհում: Նայեք Սիրիային,  եթե դուք քրիստոնյա եք, ապա այնտեղ ձեր գլուխը կկտրեն: Աշխարհում  քրիստոնեությունը պաշարման մեջ է >>-հայտարարել էր Տրամպը  Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:   [...]

By |2016-01-20T13:59:37+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Քենիայի բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել իսլամիստ գրոհայինների դեմ

Քենիայի  բանակը հարևան Սոմալիում  ռազմական լայնամասշտաբ գործողություններ է սկսել <<Աշ Շաբաբ>> իսլամական  խմբավորման դեմ ` ազատելու իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված զինվորներին: Քենիայի բանակի  գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Սամսոն Մվատետի խոսքով, հունվարի 15-ին  իսլամիստները հարձակվել էին Սոմալիի հարավում տեղակայված  քենիական ռազմաբազայի վրա:  Հարձակման արդյունքում  զոհված և գերևարված զինվորների մասին ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվել:  Քենիացի զինվորները Սոմալիում [...]

By |2016-01-20T13:50:52+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Քենիայում մուսուլմանները փրկել են քրիստոնյաներին

Fides գործակալության համաձայն` Քենիայի հյուսիս արևելքում  գտնվող Գարիսա քաղաքի մոտակայքում <<Ալ Շաբաբ>> իսլամական  ահաբեկչական խմբավորման անդամները   հարձակվել էին ուղևորատար  երթուղային ավտոբուսի վրա: Իսլամիստ գրոհայինները փորձել էին առանձնացնել մուսուլմաններին և քրիստոնյաներին, վերջիններիս սպանելու նպատակով:  Սակայն մուսուլման ուղևորները  դիմադրել էին և այդ կերպ փրկել քրիստոնյաների կյանքը: Գարիսա քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս  Ջոզեֆ Ալեսանդրոն  այդ արարքը հերոսական էր անվանել: [...]

By |2016-01-19T14:31:08+04:00January 19th, 2016|Նորություններ|0 Comments

Իսրայելում  իրականացվել է հերթական բարբարոսությունը  քրիստոնյա տաճարի նկատմամբ

Քրիստոնյա տաճարների նկատմամբ հերթական վայրագ արարքն է կատարվել Իսրայելում: Անհայտ անձինք  հակաքրիստոնեական գրառումներ են  կատարել Երուսաղեմի  ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերին: Վանքը պատկանում է բենեդիկտյան միաբանությանը:  Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող  հույն-ուղղափառ և հայկական  գերեզմանատներում   իվրիտ լեզվով բազմաթիվ սպառնալիքներ և անեծքներ էին  գրառել քրիստոնյաների հասցեին: <<Իրավապահ մարմիններին  կոչ ենք անում միջոցներ ձեռք [...]

By |2016-01-19T14:29:18+04:00January 19th, 2016|Նորություններ|0 Comments

Վատիկանի Գթասրտության ծառայությունը  կարիքավորներին կրկեսային  ներկայացման էր տարել

Վատիկանում Պապին առընթեր Գթասրտության ծառայությունը մեծ թվով կարիքավորների  համար այցելություն էր կազմակերպել կրկես: Ավելի քան 2հազար  աղքատ, անօթևան մարդիկ, փախստականներ և կալանավորներ ներկա գտնվեցին կրկեսային ներկայացմանը  Հռոմի <<Rony Roller>>  կրկեսում:  Անսովոր այցելուներին կրկես էին բերել  Գթասրտության ծառայության տրամադրած ավտոբուսներով: Կրկեսի մուտքի մոտ սպասող  միանձնուհիները նրանց քաղցրավենիք էին բաժանել: Այդ մարդիկ չափազանց ուրախ էին  ներկայացմանը ներկա [...]

By |2016-01-19T14:27:36+04:00January 19th, 2016|Նորություններ|0 Comments

Մեծ Բրիտանիայում մուսուլման կանայք պետք է անգլերեն սովորեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարգադրությամբ  մուսուլման կանանց անգլերենի դասավանդման  կամպանիա է սկսվել: Անգլերեն սովորել չցանկացող կանայք  կարտաքսվեն Մեծ Բրիտանիայից:  Բացի դա վարչապետի կարգադրությամբ  մուսուլման կանայք  պետք է դեմքերը բացեն  դպրոցներում և  պաշտոնական հաստատություններում: Քեմերոնի խոսքով Մեծ Բրիտանիա եկող մուսուլմանուհիները  2 ու կես տարվա ընթացքում պետք է  բավականին տիրապետեն անգլերենին և քննություն հանձնեն:  Դևիդ Քեմերոնը [...]

By |2016-01-19T14:25:58+04:00January 19th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆինլանդիայի քրիստոնյա առաջնորդները  Հռոմի Պապին նվիրել են 10 հեկտար  անտառ

Հունվարի 18-ին  Ֆինլանդիայի քրիստոնեական երեք եկեղեցիների  առաջնորդները  Վատիկանում հանդիպել էին Հռոմի Պապի հետ: Հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, միտրոպոլիտ Ամբրոսին, Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Տեեմու Սիպոն և  Ավետարանական-լյութերական եկեղեցու եպիսկոպոս  Իրյա Ասկոլան Պապին նվիրեցին 10 հեկտար ֆիննական անտառային տարածք: Այս մասին տեղեկացնում է Ֆինլանդիայի հանրային YLE հեռուստաալիքը: Զրույցի ժամանակ Ֆրանցիսկ I-ը  կոչ էր արել, որպեսզի [...]

By |2016-01-19T14:22:17+04:00January 19th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top