ԱՄՆ-ը Էրիթրեայի կառավարությունից պահանջում է ազատ արձակել անօրինական ձերբակալված ուղղափառ պատրիարքին
ԱՄՆ-ի Հավատքի և կրոնական համոզմունքների ազատության հանձնաժողովը Էրիթրեայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Էրիթրեայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Աբունե Անտոնիոսին, ով անօրինական ձերբակալվել է 10 տարի առաջ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ջորջը այդ երկրի կառավարությունից պահանջել է << անմիջապես ազատ արձակել պատրիարքին և թույլ տալ անցնել իր հոգևոր պաշտոնի կատարմանը>>: Նշենք, որ պատրիարք Անտոնիոսը գտնվում է տնային [...]
Իրանի բանտերում գտնվում են առնվազն 92 քրիստոնյաներ
CBN –ի համաձայն `Սաիդ Աբեդինիի բանտից ազատվելուց հետո Իրանում հալածվող քրիստոնյաներին աջակցող <<Elam Ministries>> կազմակերպության տնօրեն Դևիդ Յեհնազարը հայտարարել է, որ Իրանի բանտերում գտնվում են առնվազն 92 քրիստոնյաներ: Յեհնազարը կոչ է արել չմոռանալ այդ բանտարկյալների մասին և աղոթել նրանց համար: Նրանց թվում է իսլամից քրիստոնեության անցած Մարիամ Նագաշ Զարգարան, ում ձերբակալ են 2013թվականին և դատապարտել [...]
Եվրոպոլը զգուշացնում է ահաբեկչական նոր հարձակումների վերաբերյալ
Եվրոպոլը նախազգուշացնում է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո իսլամիստ գրոհայինների կողմից ահաբեկչական նոր հարձակումներ են սպառնում Եվրոպային: Այս մասին հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթը: << Ներկայումս Եվրոպան բախվել է վերջին տաս տարիների ահաբեկչական ամենալուրջ սպառնալիքի հետ>>-ասված է նաև Եվրոպոլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: Եվրոպայի ոստիկանական այս կառույցի կարծիքով <<Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը ընդարձակվում է`դառնալով միջազգային [...]
Վիետնամում բացվելու է կաթոլիկ աստվածաբանական ինստիտուտ
Agenzia Fides գործակալության տեղեկացմամբ ` ընթացիկ տարում Վիետնամում բացվելու է կաթոլիկ առաջին աստվածաբանական ինստիտուտը: << Շատ ուրախ ենք, որ Աստված օրհնել է մեր այս իրոք պատմական քայլը, որը անհրաժեշտ է Վիետնամում եկեղեցու աճի համար, իսկ մեզ մեծ հույս է տալիս: Ուրախ ենք նաև, որ այս իրադարձությունը կատարվելու է Հոբելյանական տարում>>-ասել էր Վիետնամի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս [...]
Հռոմի Պապը մասնակցելու է Շվեդիայում կայանալիք լյութերականների և կաթոլիկների համաշխարհային հանդիպմանը
Ռեֆորմացիայի 500-ամյակի նախաշեմին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մտադիր է մասնակցել այս տարվա հոկտեմբերի 31-ին Շվեդիայի Լունդ քաղաքում կայանալիք Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի (ՀԼՖ) և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների համատեղ արարողությանը և հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել են Վատիկանի և Շվեդիայի լյութերական եկեղեցու արքեպիսկոպոսի մամուլի ծառայությունները: Պապի այցի կարևորության մասին նշված է նաև Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի և Պապական խորհրդի [...]
Հրապարակվել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության հաշվետվությունը
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսարի վարչության ներկայացրած հաշվետվության համաձայն 2014 թվականից մինչ օրս Իրաքում զոհվել է 18 հազար մարդ, 3500 կանայք և երեխաներ գերի են <<Իսլամական պետություն>> խմբավորման մոտ: Ավելի քան 36 հազար մարդ վիրավորվել է, իսկ 3 միլիոն մարդ զրկվել է բնակության վայրից: Հաճախ սպանությունների և առևանգումների զոհ են [...]
Քրիստոնյաները և մուսուլմանները միասնական բողոքում են ահաբեկչության դեմ
Fides գործակալության համաձայն` Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում քրիստոնյաները և մուսուլմանները ահաբեկչության դեմ բողոքի միասնական ցույց էին կազմակերպել: Ցուցարարները իրենց զայրույթն էին արտահայտում <<Իսլամական պետության>> հետ կապ ունեցող մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի վերաբերյալ, որին զոհ է գնացել 12 մարդ: Բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան10 հազար մարդ: << Մենք ցավում ենք ահաբեկչության զոհերի համար, աղոթում ենք նրանց [...]
Լոնդոնի իսլամական դպրոցում շարիաթի պատիժների մասին են սովորեցնում
Մեծ Բրիտանիայի կրթական տեսչությունը ստուգումների ժամանակ Արևելյան Լոնդոնի իսլամական դպրոցում դասագիրք է գտել, որում կոչ է արվում իրականացնել շարիաթով նախատեսված պատիժները, այդ թվում քարկոծումը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail թերթը: Մուսուլմանական այդ դպրոցում սովորում են 11-ից մինչև 16 տարեկան 158 տղաներ: Ուսման տարեկան վարձը կազմում է 3400 ֆունտ ստեռլինգ: Տնօրինությունը պնդում է, որ դպրոցում [...]
Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը
BBC-ի տեղեկացմամբ`Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոցում մահացել է մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահը, ով մարմնով ծածկել էր քրիստոնյա ուղևորներին <<Աշ Շաբաբ>> խմբավորման գրոհայինների հրազենային կրակոցներից: Նախորդ տարվա դեկտեմբերին Քենիայի Մանդերա քաղաքում իսլամիստները հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները մուսուլման ուղևորներին կոչ էին արել առանձնանալ, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել [...]








