Ամերիկյան << Newsmax>> հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ  Ուիլյամ  Վյուրլը  անդրադարձել էր  հղիության արհեստական ընդհատումներին և  մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: Նա  հայտարարել էր. << Մենք պրակտիկորեն  անտարբեր ենք դարձել  բռնությունների նկատմամբ և տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ  են դրանք կատարվում, մարդկային կյանքի նկատմամբ ինչպիսի արհամարհանքով>>: Կարդինալը  համոզված է, որ  ԱՄՆ-ի քաղաքացիների ներկայիս սերունդը, որը  մեծացել է հղիության արհեստական ընդհատումների օրինականցումից հետո ընկած ժամանակահատվածում, սովորել է, որ  կարելի է մարդուն զրկել կյանքից, եթե այդ մարդը պետք չի, այսինքն այն,  ինչ  կատարվում է  հղիության ընդհատումների ժամանակ: << Մենք ստեղծել ենք ազգային գիտակցություն, որը  ծայրահեղ արժեզրկում է մարդկային կյանքը և դրա հետևանքն է  բռնությունների ալիքը, որոնց ականատես են լինում աշխարհի տարբեր տարածաշրջաններում>>-նշել էր կարդինալը: Անդրադառնալով  առողջապահության ոլորտում կատարված   մի շարք  փոփոխություններին, որոնց թվում  է  կրոնական բժշկական հաստատություններին   հղիության արհեստական ընդհատումներ անցկացնելու պարտադրանքը, կարդինալ Վյուրլը ասել էր.<<Կառավարությունը իրավունք չունի  մեզ ցուցում տալ  ինչը  կարելի  է անել  կամ ինչը ոչ, եթե խոսքը վերաբերում է այն  բանին, որը մենք անբարո ենք համարում>>: