Մեծ Բրիտանիայում համասեռամոլության վերաբերյալ բացասական կարծիքի համար համալսարանից հեռացրել են քրիստոնյա ուսանողի
The Independent-ի տեղեկացմամբ `Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ քաղաքի համալսարանի ղեկավարությունը մագիստրատուրայից հեռացրել է Ֆելիքս Նգոլեին: Վերջինս Facebook-ի իր էջում Ղևտացիների գրքից հատված էր տեղադրել, որում խստորեն դատապարտվում է համասեռամոլությունը: Համալսարանի ղեկավարությունը Նգոլեին հեռացնելու որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք չեն դատապարտում ուսանողի տեսակետը, սակայն սոցիալական ցանցում նման գրառման տեղադրումը կարող է վիրավորել համասեռամոլներին: Ֆելիքս Նգոլեն [...]







