Եգիպտոսի իրավունքների և ազատության հարցերով հանձնաժողովը խորհրդարանին կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել փրկելու իսլամիստների կողմից գերևարված ղպտի 8 քրիստոնյաներին: Հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ ներկայումս այդ մարդկանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չի: 2014-15թվականներին <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից առևանգվել են եգիպտացի 8 քրիստոնյաներ, ովքեր Լիբիա էին մեկնել աշխատելու նպատակով: Փաստաթղթում թվարկված է առևանգվածների անունները: Իրավունքների և ազատության հարցերով հանձնաժողովը Եգիպտոսի խորհրդարանին կոչ է անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնել փնտրելու այդ մարդկանց: Իրավապաշտպանները նամակ են ուղարկել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսիին` խնդրելով միջամտել քրիստոնյաների որոնման հարցում: Հանձնաժողովի անդամները մտահոգված են, որ իսլամիստները այդ մարդկանց նույնպես մահապատժի կենթարկեն, ինչպես մեկ տարի առաջ սպանեցին ղպտի 22 քրիստոնյաների, ովքեր դարձյալ Լիբիայում էին աշխատելու նպատակով: Իրավապաշտպանները դիմել են նաև սոցիալական հարցերով նախարարին և խնդրել, որպեսզի առևանգված քրիստոնյաների հարազատներին նյութական օգնություն տրամադրվի: Հանձնաժողովի կարծիքով Եգիպտոսի կառավարությունը պետք է հոգ տանի այդ ընտանիքներին, որոնց հարազատները Լիբիա էին մեկնել ընտանիքը կերակրելու համար: