Նոր ենթադրություն Հին Կտակարանի ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ
Գիտնականները ենթադրում են, որ Հին Կտակարանը ավելի շուտ է գրվել, քան մինչ օրս ընդունված է: Նման եզրակացության են հանգել Թել Ավիվի համալսարանի հնագետները, ովքեր զբաղվում են հինավուրց Թել Արադ ամրոցի գործնական գրագրությունների ուսումնասիրությամբ, որոնք վերաբերում են մեր թվարկությունից առաջ 600 թվականին: Ուսումնասիրվում են կավե սալիկների վրա գրված մոտ հարյուր նամակներ, որոնք հայտնաբերվել են ամրոցի հնագիտական [...]







