Monthly Archives: April 2016

Ռուս եկեղեցին աջակցելու է նախկին բանտարկյալներին

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  Ռուս եկեղեցու առջև խնդիր է դրել  ակտիվորեն մասնակցել  ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հասարակությանը ադապտացվելու գործում: Ելույթ ունենալով Բարձրագույն եկեղեցական  խորհրդի նիստում   Պատրիարքը հայտարարել էր.<< Հայտնի է, թե ինչպիսի օտարացմամբ է  հասարակությունը դիմավորում  կալանավայրերից վերադարձած մարդկանց: Եկեղեցին պետք է օգնի նրանց: Նախկին կալանավորների սոցիալական   վերականգման աշխատանքները պետք է կատարվեն  թեմական [...]

By |2016-04-19T12:50:08+04:00April 19th, 2016|Նորություններ|0 Comments

Hillsong եկեղեցին նշելու է ծառայության 30-ամյակը

Ընթացիկ տարվա հուլիսին Hillsong եկեղեցին կազմակերպելու է ընդարձակ կոնֆերանս` նվիրված   եկեղեցու ծառայության 30-ամյակին: Կոնֆերանսներ են անցկացվելու  Սիդնեյում, Լոնդոնում, Նյու Յորքում: <<30 տարի առաջ  մենք սկսեցինք անցկացնել փառաբանության  փոքր հավաքույթ,  որը հետագայում դարձավ  Ավստրալիայի խոշորագույն եկեղեցիներից մեկը: 30 տարիների ընթացքում  տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ  Աստծուն գտնում,  փրկվում: Այս հոբելյանը  վերաբերում է եկեղեցու յուրաքանչյուր անդամի [...]

By |2016-04-19T12:47:35+04:00April 19th, 2016|Նորություններ|0 Comments

Միտրոպոլիտ Իլարիոնը զուգահեռներ է անցկացրել ԽՍՀՄ-ի և ժամանակակից Եվրոպայի միջև

Ռուս եկեղեցու Սինոդի  եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը հեղինակային << Եկեղեցին և աշխարհը>> հեռուստածրագրի ժամանակ  զուգահեռներ էր անցկացրել ԽՍՀՄ-ի և ներկայիս Եվրոպայի միջև: <<Խորհրդային Միությունը աթեիստական պետություն էր, իսկ Արևմուտքը համարվում էր քրիստոնեական: Սակայն ներկայումս հակառակն է: Ռուսաստանում վերածնվում է հավատքը, Եկեղեցին,  նոր տաճարներ են կառուցվում, բացվում են   մենաստաններ,  հոգևոր կրթական հաստատություններ, իսկ [...]

By |2016-04-19T12:45:30+04:00April 19th, 2016|Նորություններ|0 Comments

Ա. Մերկելի կարծիքով մուսուլմանները հարգում են Գերմանիայի օրենքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտարարել է, որ երկրում բնակվող մուսուլմանների  մեծ մասը  պահպանում է Գերմանիայի օրենքները: << Գերմանիայում  գործում է հավատքի ազատությունը և դա իհարկե տարածվում է նաև մուսուլմանների վրա: Մուսուլմանների մեծ մասը  հետևում է իսլամին  Գերմանիայի Սահմանադրության շրջանակներում>>-ասել էր կանցլերը Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:  Ավելի վաղ  աջ ուղղվածության << Այլընտրանք  Գերմանիայի համար>> կուսակցությունը [...]

By |2016-04-19T12:42:12+04:00April 19th, 2016|Նորություններ|0 Comments

Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքը մասնակցելու է Սիրիայի հուշարձանների վերականգման աշխատանքներին

Ռուսաստանի <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնք>>բարեգործական կազմակերպությունը օգնելու է Սիրիայում պատերազմի հետևանքով ավերված սրբավայրերի, հոգևոր և մշակութային հուշարձանների վերանորոգման և վերականգման աշխատանքներում: Նման համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպության նախագահ   Սերգեյ Ստեպաշինի և Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ:   Կազմակերպության փոխնախագահ Ելենա Ագապովան տեղեկացրել էր, որ հումանիտար   15-րդ օգնությունն են   ուղարկելու   Սիրիա, ինչպես նաև   Լիբանանում տեղակայված [...]

By |2016-04-18T14:03:04+04:00April 18th, 2016|Նորություններ|0 Comments

Չինաստանի դատարանը մերժել է միասեռ զույգի հայցը

Associated Press-ի տեղեկացմամբ ` Չինաստանի Չանշա քաղաքի դատարանը մերժել է լսել միասեռ զույգի հայցը ընդդեմ քաղաքային խորհրդի, որը հրաժարվել էր գրանցել այդ զույգի ամուսնությունը: Միասեռ զույգի փաստաբանի խոսքով իրենք չէին սպասում, որ դատավորը այդքան արագ վճիռ կկայացնի, իսկ այդ վճիռը հակասում է Չինաստանի օրենսդրությանը: Նշենք, որ սեռական փոքրամասնությունները արգելված չեն Չինաստանում , սակայն միասեռ ամուսնությունները [...]

By |2016-04-18T14:01:07+04:00April 18th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը այցելել է Լեսբոս կղզու փախստականների ճամբարը

Ապրիլի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մեկօրյա այցով մեկնել էր հունական Լեսբոս կղզի` հանդիպելու փախստականների հետ: Կաթոլիկ Հովվապետին դիմավորել էին   Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսը, Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմոս II-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը : Հռոմի Պապի հայտարարության համաձայն այցի գլխավոր նպատակը   աշխարհի ուշադրությունը միգրացիոն ճգնաժամի նկատմամբ հրավիրելն է : Պապի խոսքով սա   ամենախոշոր հումանիտար [...]

By |2016-04-18T13:59:20+04:00April 18th, 2016|Նորություններ|0 Comments

Իրաքից փախստական ընտանիքը վերադառնում է հայրենիք

Չեխիայում ապաստանած մի քանի իրաքցի փախստականներ որոշել են վերադառնալ հայրենիք: Նման որոշում են կայացրել Չեխիայում օթևան գտած իրաքցի 37 ընտանիքներից մեկի անդամները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է   Չեխիայում Մերձավոր Արևելքի փախստականների հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Ֆրիդլը: <<Մի քանի շաբաթ առաջ Իրաքից փախած ընտանիքի ութ անդամները որոշել են վերադառնալ : Ընտանիքի ավագ անդամները ասում [...]

By |2016-04-18T13:57:48+04:00April 18th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top