Աստծուն փառաբանող ոստիկանի տեսաերիզը հավաքել է 2 միլիոն դիտում
Invictory կայքի տեղեկացմամբ`տեսաերիզը, որում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի փողոցում ոստիկանը բարձրաձայն փառաբանում է Աստծուն, Facebook-ում հավաքել է ավելի քան 2 միլիոն դիտում: Ոստիկանը իր ավտոմեքենային մոտենալու ճանապարհին փառաբանության երգ է երգում: Նկարահանել էր նրա գործընկերը և տեսաերիզը տեղադրել Facebook-ում: Մի քանի ժամ հետո տեսաերիզը արդեն դիտել էր մեկ միլիոն մարդ: <<Ես փառք եմ տալիս
Փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է
Գերմանիայի փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է: Այս մասին հայտարարել է Գետշենդորֆ բնակավայրում ռուսական վանքի վանահայր, քահանա Դանիելը: << Քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում սիրիացի և իրաքցի մուսուլմանների կողմից: Ավետարանական մի հովիվ ինձ տեղեկացրել է, որ նրա եկեղեցում գիշերում են սիրիացի քրիստոնյաները, որովհետև վախենում են իրենց կյանքի համար: Շատ քրիստոնյա փախստականներ ցանկանում են վերադառնալ հայրենիք:
ԱՄՆ-ի րաբբիները դեմ են Դոնալդ Տրամպին
ԱՄՆ-ի րաբբիները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպի ելույթը Հասարակական կապերի վերաբերյալ Ամերիկա-իսրայելյան ամենամյա կոնֆերանսում: Հրեա հոգևորականները Տրամպին մեղադրում են միջկրոնական ատելություն հրահրելու համար: Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը: Տրամպի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ րաբբի Դեյվիդ Պասկին ասել էր.<<Մենք բողոքում ենք կոնկրետ մեկ մարդու դեմ `Դոնալդ Տրամպի: Նա ատելություն է
Բապտիստները դեմ են միասեռ ամուսնություններին
Christian Today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայի Բապտիստական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում բապտիստական համայնքներին կոչ է արվում չօրհնել միասեռ ամուսնությունները: <<Դարձյալ հաստատում ենք, որ մեր կազմակերպությունը հավատարիմ է ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան հասկացությանը, որպես միություն տղամարդու և կնոջ միջև: Կոչ ենք անում շարունակել հավատարիմ մնալ այս դրույթին>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ բապտիստական ոչ բոլոր համայնքներն
Պակիստանում Հարության տոնը հանգստյան օր է հայտարարվել
Պակիստանի խորհրդարանը բանաձև է ընդունել, համաձայն որի միայն քրիստոնյաների համար Հարության տոնը հանգստյան օր է հայտարարվում: Կրոնական փոքրամասնությունների իրավապաշտպաններից ոմանք ողջունել են այս որոշումը, մյուսներն էլ նշել են, որ անհրաժեշտ է նաև երաշխավորել բոլոր կրոնների հետևորդների հավասար իրավունքները և կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանելու համար: Պակիստանի <<Արդարություն և խաղաղություն>> հանձնաժողովի համակարգող Քաշիֆ Ասլեմը հայտարարել էր.<<Այդ