Գերմանիայի փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է: Այս մասին հայտարարել է Գետշենդորֆ բնակավայրում ռուսական վանքի վանահայր, քահանա Դանիելը: << Քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում սիրիացի և իրաքցի մուսուլմանների կողմից: Ավետարանական մի հովիվ ինձ տեղեկացրել է, որ նրա եկեղեցում գիշերում են սիրիացի քրիստոնյաները, որովհետև վախենում են իրենց կյանքի համար: Շատ քրիստոնյա փախստականներ ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանք ասում են, որ Գերմանիայում իրենց կյանքը ավելի է վտանգված, քան Սիրիայում>>-ասել էր քահանան ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա նկարագրել էր փախստականների ճամբարների վիճակը:<<Յուրաքանչյուր սենյակում բնակվում է 30 մարդ: ճամբարում քաոս է , հակասանիտարական վիճակ: Փախստականների մեջ շատ են հիվանդները` թոքախտով, հեպատիտով և այլ հիվանդություններով>>-ասել էր քահանա Դանիելը: Նշենք, որ այս տարվա սկզբին ռուս քահանան նամակ էր ուղարկել Գերմանիայի իշխանություններին, որում մտահոգություն էր հայտնել քրիստոնյաների ճակատագրի վերաբերյալ փախստականների ճամբարներում: Սակայն նամակի պատասխանը դեռևս չի ստացել: