Ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվում են Աֆրիկայի հյուսիսում
Հալածվող քրիստոնյաներին պաշտպանող միջազգային <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է ամենամյա հերթական զեկույցը, համաձայն որի 2015 թվականին ամբողջ աշխարհում ավելացել է քրիստոնյաների հալածանքների թիվը: Քրիստոնյաների նկատմամբ ամենավատ վերաբերմունքը Հյուսիսային Կորեայում է, իսկ հավատքի համար ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայում: << Համաշարհային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում Մերձավոր Արևելքին, սակայն ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայի
Իտալիայի կաթոլիկ թեմերը ապաստան են տվել գաղթականներին
Իտալական ԶԼՄ-ների համաձայն` ներկայումս Իտալիայի կաթոլիկ թեմերում, վանքերում և կրոնական այլ հաստատություններում ապաստանել են ավելի քան 27 հազար գաղթականներ: Ապաստան ստացած գաղթականների թիվը մեծացավ այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը դիմել էր Եվրոպայի քրիստոնեական բոլոր թեմերին ` կոչ անելով պաշտպանել և ապաստան տալ գաղթական գոնե մեկ ընտանիքի: <<L’Osservatore Romano>> թերթը տեղեկացնում է, որ
Բ. Գրեհեմը ընդգրկվել է ամենահեղինակավոր անձանց տասնյակում
Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը ընդգրկվել է 2015 թվականի աշխարհի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանց տասնյակի մեջ: Փաստորեն 50 տարի անընդմեջ ավետարանիչը ընդգրկվում է այդ տասնյակի մեջ: << Gallup>> պարբերականը 1963 թվականից սկսած յուրաքանչյուր տարի հարցումներ է անցկացնում Ամերիկայի բնակչության շրջանում: Տրվում է միակ հարցը.<< Աշխարհի ցանկացած վայրում բնակվող ո՞ր անձն է ձեզ հիացմունք պատճառում>>:
Հյուսիսային Իռլանդիայում դատարանը արդարացրել է բողոքական հովվին
CBN-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայում դատարանը արդարացրել է բողոքական հովիվ Ջեյմս Մաքքոնելին, ում մեղադրում էին իսլամի հասցեին վիրավորական արտահայտվելու համար: Հովվին մեղադրել էին անցյալ տարի այն բանից հետո, երբ համացանցում ցուցադրվող իր քարոզում իսլամը անվանել էր հեթանոսություն, սատանայական կրոն և դժոխքի ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին կայացել էին դատական նախնական լսումներ: Մաքքոնելիի հարյուրավոր կողմնակիցներ աջակցում
Միջկրոնական հանդիպում Պակիստանում
Պակիստանի Լահոր քաղաքում, որտեղ հատկապես ուժեղ է կրոնական անհանդուրժողականությունը, Միջկրոնական երկխոսության խորհուրդը Սուրբ Ծնունդի թեմայով հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման ծրագիրը պատրաստել էր խորհրդի համակարգող, կաթոլիկ քահանա Ֆրենսիս Նադիմը: Հանդիպմանը ներկա էին եղել Փենջաբ նահանգի փոքրամասնությունների և մարդու իրավունքների նախարար, կաթոլիկ Հալիլ Թահիր Սինդհուն, քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ և մուսուլման հոգևոր առաջնորդներ: Հանդիպման մասնակիցները միասին աղոթել էին,