Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը ընդգրկվել է 2015 թվականի աշխարհի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանց տասնյակի մեջ: Փաստորեն 50 տարի անընդմեջ ավետարանիչը ընդգրկվում է այդ տասնյակի մեջ: << Gallup>> պարբերականը 1963 թվականից սկսած յուրաքանչյուր տարի հարցումներ է անցկացնում Ամերիկայի բնակչության շրջանում: Տրվում է միակ հարցը.<< Աշխարհի ցանկացած վայրում բնակվող ո՞ր անձն է ձեզ հիացմունք պատճառում>>: Ստացված պատասխանների արդյունքում էլ կազմում են ամենազդեցիկ տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակը: Նշենք, որ տասնյակի մեջ են նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը և այլոք: << Gallup>> պարբերականի համաձայն Բիլլի Գրեհեմը ռեկորդակիրն է ամենահեղինակավոր անձանց տասնյակում ընդգրկվելու թվով: