Հալածվող քրիստոնյաներին պաշտպանող միջազգային <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է ամենամյա հերթական զեկույցը, համաձայն որի 2015 թվականին ամբողջ աշխարհում ավելացել է քրիստոնյաների հալածանքների թիվը: Քրիստոնյաների նկատմամբ ամենավատ վերաբերմունքը Հյուսիսային Կորեայում է, իսկ հավատքի համար ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայում: << Համաշարհային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում Մերձավոր Արևելքին, սակայն ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայի հյուսիսային մասում. 2015 թվականին ամբողջ աշխարհում քրիստոնյաների սպանության 7100 դեպքից 4028-ը կատարվել է Նիգերիայում>>-ասված է զեկույցում: Մեծ թվով քրիստոնյաներ են սպանվել նաև աֆրիկյան ևս հինգ երկրներում` Կենտրանական-աֆրիկյան Հանրապետությունում, Քենիայում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Չադում: Զեկույցում ասված է.<< Աֆրիկայի այդ տարածաշրջանում սպանված քրիստոնյաների թիվը ավելի մեծ է Մերձավոր Արևելքում սպանված քրիստոնյաների թվից, սակայն մերձավորարևելյան տարածաշրջանում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքները ավելի դաժան են>>: