Իտալական ԶԼՄ-ների համաձայն` ներկայումս Իտալիայի կաթոլիկ թեմերում, վանքերում և կրոնական այլ հաստատություններում ապաստանել են ավելի քան 27 հազար գաղթականներ: Ապաստան ստացած գաղթականների թիվը մեծացավ այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը դիմել էր Եվրոպայի քրիստոնեական բոլոր թեմերին ` կոչ անելով պաշտպանել և ապաստան տալ գաղթական գոնե մեկ ընտանիքի: <<L’Osservatore Romano>> թերթը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին, երբ աշխարհը նշում է Փախստականների և գաղթականների համաշխարհային օրը, Հռոմի սուրբ Պետրոսի հրապարակում, Պապի կիրակնօրյա ավանդական քարոզին մասնակցելու են ավելի քան 6 հազար միգրանտներ: