Christian Today-ի տեղեկացմամբ`Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքում`  Լահորում  ավելի քան 500 երիտասարդ և պատանի մուսուլմաններ ցույց էին կազմակերպել, իրենց աջակցությունը հայտնելու հալածվող քրիստոնյաներին: Բողոքի ակցիան նախաձեռնել էր  Պակիստանի ոչ կառավարական, երիտասարդական<< Բարքադ>> կազմակերպությունը: Երիտասարդները պահանջել էին դադարեցնել  ցանկացած խտրականություն կրոնական փոքրամասնությունների հանդեպ`մասնավորապես դադարեցնել    քրիստոնյաներին 2-րդ կարգի մարդիկ անվանելը:  Դրա փոխարեն երիտասարդները առաջարկել էին քրիստոնյաներին անվանել <<Մասիխ>>, այսինքն  Մեսիայի ժողովուրդ: << Կարևոր է աշխատել  փոքրամասնությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի և մտածելակերպի փոփոխության ուղղությամբ, անհրաժեշտ է, որ հասարակության մեջ նրանց հարգեն և պաշտպանեն>> -ասել էր  ակցիային մասնակցող  Պակիստանի  միակ քրիստոնյա սենատոր Կամրան Միխաիլը : <<Բարքադ >> կազմակերպության  գործադիր տնօրեն  Սաիխ Շահինը հայտարարել էր.<<Այսօր մենք դրեցինք սոցիալական փոփոխությունների և ներդաշնակ հարաբերությունների հիմքերը: Երիտասարդները  երդվել են  դառնալ այդ փոփոխությունների տարածողները>>: