Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` երկարատև բանակցություններից  հետո <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում ազատ են արձակել ևս 37  ասորի քրիստոնյաների: Ասորի համայնքի  ներկայացուցչի խոսքով  ազատ արձակված գերիները ` հիմնականում  կանայք բարեհաջող հասել են Թել Թամարե  քաղաքը: Նշենք, որ ընթացիկ տարվա  փետրվարին Սիրիայի հյուսիսում քրիստոնեաբնակ գյուղերը  գրավելուց հետո  գերևարել են  250 ասորի քրիստոնյաների: Հոկտեմբերին  իսլամիստները ազատ էին արձակել 50 քրիստոնյաների: Ներկայումս  գերության մեջ  են մնում  առնվազն 168 ասորիներ:   Իսլամիստ ահաբեկիչները  քրիստոնյաներին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում: Յուրաքանչյուրի համար 50 հազար դոլար: