Daily Archives: November 24, 2015

Բանգլադշում պահանջում են պատժել քրիստոնյա միսիոներների վրա հարձակում կատարած անձանց

[…]

By |2015-11-25T15:06:06+04:00November 24th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիական բանակը ազատագրում է քրիստոնեաբնակ  գյուղերը

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ Սիրիայի բանակը  վերահսկողություն է սահմանել Հոմս նահանգի  քրիստոնեաբնակ  Մհին և Հաուարին  գյուղերի վրա, որի բնակչությունը կարողացել էր  հեռանալ  իսլամիստ գրոհայինների  կողմից այդ գյուղերը գրավելուց առաջ: Ռազմական գործողությունների ժամանակ սիրիական բանակը ոչնչացրել  է  տասնյակ  գրոհայինների: Ներկայումս իսլամիստների ձեռքում շարունակում է մնալ քրիստոնեական Կարյաթեին բնակավայրը:

By |2015-11-24T13:33:34+04:00November 24th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆիլիպիններում իսլամիստները գլխատել են գերևարված մալազիացուն

Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսները  իրենց զայրույթն են արտահայտել իսլամիստների կողմից գերևարված մալազիացու սպանության առնչությամբ: Վերջերս հայտնի է դարձել, որ Ֆիլիպինների հարավում գործող  իսլամական<< Աբու Սայաֆ>> խմբավորումը գլխատել է մալազիացի գործարար Բերնարդ Թհենին, ում առևանգել էին այս տարվա մայիսին: Եպիսկոպոսներ Մարտին Խումոադը  և Դինուալդո Գուտիերեսը հայտարարել էին, որ պետք է բոլոր միջոցները ձեռք առնել երկրում ահաբեկչությունը կանխելու [...]

By |2015-11-24T13:17:12+04:00November 24th, 2015|Նորություններ|0 Comments

Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում արգելել են ցուցադրել Տերունական աղոթքի տեսահոլովակը

BBC- ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում խոշոր ցանցային կինոթատրոնները հրաժարվել են  ցուցադրել  տեսահոլովակը, որում  տարբեր մարդիկ աղոթում են << Հայր Մերը>>:  Կինոթատրոններում տեսահոլովակը ցուցադրվելու էր  Սուրբ Ծննդյան տոնի  նախօրեին, <<Աստղային պատերազմներ>> ֆիլմի նոր սերիայի ցուցադրումից առաջ: Տեսահոլովակի ցուցադրությունը արգելած գործակալության կարծիքով, քրիստոնեական աղոթքը կարող է վիրավորել  այլ կրոնների հետևորդների և աթեիստների   զգացմունքները: Անգլիկան եկեղեցին այդ որոշումից [...]

By |2015-11-24T13:12:56+04:00November 24th, 2015|Նորություններ|0 Comments

Վատիկանում խստացվել են անվտանգության միջոցները

Վատիկանի ոստիկանության ղեկավար Դոմենիկո Ջանին հայտարարել է, որ  ներկայումս Վատիկանը  անմիջական սպառնալիքներ չի ստացել ահաբեկիչներից, սակայն  անվտանգության միջոցները խստացվել են:  TV 200 կաթոլիկ հեռուստաալիքին  տված հարցազրույցի ժամանակ   Ջանին ասել էր. <<Պապի հասցեին   ահաբեկչական ոչ մի  կոնկրետ սպառնալիք  չի ստացվել: Սակայն դա չի նշանակում, որ նման վտանգ գոյություն չունի: Մենք չենք բացառում նման վտանգի  հնարավորությունը>>: Նա  [...]

By |2015-11-24T13:10:21+04:00November 24th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top