BBC- ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում խոշոր ցանցային կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել տեսահոլովակը, որում տարբեր մարդիկ աղոթում են << Հայր Մերը>>: Կինոթատրոններում տեսահոլովակը ցուցադրվելու էր Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, <<Աստղային պատերազմներ>> ֆիլմի նոր սերիայի ցուցադրումից առաջ: Տեսահոլովակի ցուցադրությունը արգելած գործակալության կարծիքով, քրիստոնեական աղոթքը կարող է վիրավորել այլ կրոնների հետևորդների և աթեիստների զգացմունքները: Անգլիկան եկեղեցին այդ որոշումից վշտացած է և մտահոգ: Եկեղեցին նման որոշումը << հիմարություն>> էր անվանել: << Տեսահոլովակը ավելի վիրավորական չի, քան Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կամ էլ տոնական արարողությունը քրիստոնեական տաճարներում>>- ասել էր Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, ով նկարահանվել է այդ հոլովակում: Նշենք, որ տեսահոլովակում աղոթում են փախստականներ, մարզիկներ, եկեղեցական երգչախմբի անդամներ, դպրոցականներ և այլն: