Monthly Archives: September 2015

Պապը ցանկություն ունի այցելել Հայաստան և Չինաստան

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  հնարավոր է հաջորդ տարի այցելի Հայաստան: Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել էր Վատիկանի Արևելյան եկեղեցիների հարցերով կոնգրեգացիայի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան կատարած պաշտոնական այցի ժամանակ  Պապին հրավիրել էր այցելել Հայաստան: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ  Ֆրանցիսկ I-ը  [...]

By |2015-09-29T13:38:17+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում

Միջազգային քրիստոնեական  Christian Vision կազմակերպությունը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 30-ին  համացանցում անցկացվելիք քրիստոնեական համաշխարհային  ֆլեշմոբին: Այդ օրը ողջ աշխարհում մոտ 100 հազար քրիստոնյաներ սոցիալական ցանցերի  իրենց էջերում տեղադրելու են  հատուկ  հաղորդագրություն, որում բացատրելու են, թե ինչու են հավատում Հիսուսին: Դա կարող է լինել կարճ տեքստ  կամ էլ տեսաերիզ` թարգմանված միջագային լեզուներից մեկով:  Ֆլեշմոբին մնացել է երեք [...]

By |2015-09-28T14:44:41+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments

Հալածված, բայց ոչ լքված

Հավատքի համար հալածվող քրիստոնյաներին աջակցող  և օգնություն տրամադրող << Բառնաբասի հիմնադրամը>> նոյեմբերին անցկացնելու է <<Տառապող եկեղեցի>> ամենամյա միջոցառումը: Այս տարի միջոցառման   թեման   Կորնթացիների  2-րդ թղթի  4-րդ գլխի 8 - 10 խոսքերն են. <<Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ճզմված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած>>:  Հիմնադրամի աշխատակիցները  բոլոր ցանկացողներին  հրավիրում [...]

By |2015-09-28T14:42:40+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments

Աղոթք Հարավային և Հյուսիսային Կորեաների հաշտության համար

Կաթոլիկ <<Տեզե>> համայնքը  ուխտագնացություն և աղոթք էր կազմակերպել Հարավային Կորեայի Պաջու քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ: <<Հաշտությունը միշտ եղել էր  մեր համայնքի աշխարհայացքի  հիմքում: Ավելի քան 40 տարի աղոթում ենք Կորեայում խաղաղության համար, իսկ 2013 թվականից  հրավիրում ենք երիտասարդությանը  միանալ մեր աղոթքին>>-ասել էր միջացառման համակարգող Շին Հան Յոլը:  Հյուսիսային և Հարավային Կորեաների [...]

By |2015-09-28T14:40:09+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments

Ավարտվել է Հռոմի Պապի այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 27-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հնգoրյա այցը ԱՄՆ: Վերջին օրը Պապը այցելել էր Ֆիլադելֆիա, մասնակցել ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառմանը, և բաց երկնքի տակ` Ֆիլադելֆիայի  զբոսայգիներից մեկում  պատարագ էր մատուցել, որին ներկա էր եղել մոտ մեկ միլիոն մարդ: Ֆիլադելֆիայում Պապը հանդիպել էր  կաթոլիկ հոգևորականության կողմից սեռական բռնությունների ենթարկված անձանց հետ: Նա խոստացել էր, [...]

By |2015-09-28T14:38:26+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում իսլամիստները սպառնում են սպանել բլոգերների

Guardian -ի տեղեկացմամբ` Բանգլադեշքում գործող << Ansarullah Bangla Team>> իսլամական ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է  բլոգերների, ակտիվիստների և գրողների ցուցակը, որոնց   այդ խմբավորումը  դատապարտել է մահվան:  Ցուցակում ներառված են  բլոգերներ Մեծ Բրիտանիայից ,Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Շվեդիայից: Նրանցից մի քանիսը արտասահմանում բնակվող  Բանգլադեշի քաղաքացիներ են:  << Ansarullah Bangla Team>> խմբավորմանը մեղադրում են  Բանգլադեշում  4 բլոգերների  սպանության  [...]

By |2015-09-25T14:21:02+04:00September 25th, 2015|Նորություններ|0 Comments

Խաչը իսլամիստների թիվ 1 թշնամին է

  <<Анкава>> լրատվական գործակալության տեղեկացմամբ`  իսլամիստների ձեռքում գտնվող  Իրաքի Մոսուլ քաղաքում  շարունակվում է պատերազմը քրիստոնյաների և քրիստոնեությունը հիշեցնող ամեն ինչի դեմ: Ականատեսների վկայությամբ իսլամիստ ծայրահեղականները ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքում ջնջեն     քրիստոնյաների ներկայության հիշողությունն անգամ:  Մոսուլի լրագրողներից մեկը, որի անունը գործակալությունը չի հայտնում, տեղեկացրել էր, որ <<Իսլամական պետության>> գրոհայինները մտադիր են    այդ տարածաշրջանում  ոչնչացնել [...]

By |2015-09-25T14:17:59+04:00September 25th, 2015|Նորություններ|0 Comments

Վաշինգտոնում Պապը ճաշել է անօթևանների հետ

  Հռոմի Պապը Վաշինգտոնում ելույթ է ունեցել  Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: Իր ուղերձում կաթոլիկ Հովվապետը խոսել էր արդի աշխարհի հիմնախնդիրների մասին. << Մենք խորապես մտահոգված ենք  ժամանակակից աշխարհում տիրող սոցիալական և քաղաքական իրավիճակով: Մեր աշխարհում ավելի ու ավելի շատ տեղ են գրավում բռնությունները,  ատելությունը  և դաժանությունը, որոնք կատարվում են նույնիսկ Աստծո և կրոնի անունով: [...]

By |2015-09-25T14:16:03+04:00September 25th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top