Կաթոլիկ <<Տեզե>> համայնքը ուխտագնացություն և աղոթք էր կազմակերպել Հարավային Կորեայի Պաջու քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ: <<Հաշտությունը միշտ եղել էր մեր համայնքի աշխարհայացքի հիմքում: Ավելի քան 40 տարի աղոթում ենք Կորեայում խաղաղության համար, իսկ 2013 թվականից հրավիրում ենք երիտասարդությանը միանալ մեր աղոթքին>>-ասել էր միջացառման համակարգող Շին Հան Յոլը: Հյուսիսային և Հարավային Կորեաների հաշտության համար աղոթքին մասնակցել էր ավելի քան 200 մարդ` կաթոլիկ, բողոքական և անգլիկան եկեղեցիներից: Մասնակիցների թվում էին Հոնկոնգից, Թայվանից, Մյանմայից և Ֆրանսիայից ժամանած երիտասարդներ: Շին Հան Յոլի խոսքով այս միջոցառման գլխավոր նպատակն է միաբանել տարբեր հարանվանությունների քրիստոնյաներին աղոթելու խաղաղության համար: Նա նշել էր նաև, որ ընտրել են սահմանամերձ այս քաղաքը, որպեսզի որքան հնարավոր է մոտ գտնվեն հյուսիսկորեացի իրենց եղբայրներին: